ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հետբուհական կրթական ծրագիր Հայաստանում և Ղրղզստանում` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում

Փետրվարի 11, 2021
Միջազգային լուրեր

Եվրամիության աջակցությամբ իրականացվող «Էրազմուս+» ծրագրի շրջանակում հայտարարվել է «Հայաստանում և Ղրղզստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հետբուհական կրթական ծրագրերի մշակում և հետազոտական կապերի ուժեղացում» նախագծի (CeoTAK) մեկնարկի մասին:

Այդ նպատակով կազմակերպված առցանց հանդիպմանը ելույթ է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարարության անունից ողջունելով ծրագրի մասնակիցներին` նախարարի տեղակալը նշել է, որ բարձր է գնահատում աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հետբուհական ծրագրի մշակումը` այդ համատեքստում կարևորելով բուհերում հետազոտության, նորարարության և արդյունաբերության կապերի ամրապնդմանը միտված նախագիծը: Ա. Մարտիրոսյանը՝ որպես ծրագրի համակարգող, շնորհակալություն է հայտնել Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանին` նշելով, որ ծրագրում ընդգրկված են ՀՀ երեք բուհեր` Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը, Հայաստանի ագրարային ազգային համալսարանը:

«Ծրագիրը հեռանկարային է, քանի որ ստեղծվելու է աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիաների հետազոտական նոր հարթակ, որը կնպաստի համատեղ հետբուհական կրթական ծրագրի իրականացմանը, ինչը կլինի կարևոր ձեռքբերում: Հայաստանյան բուհերն այժմ գտնվում են մի փուլում, երբ փոփոխում են ուսուցման և դասավանդման հարաբերություններն արդյունաբերության հետ, հետևաբար անհրաժեշտ է ստեղծել միջոլորտային ծրագրեր, որոնք կկապեն տարբեր համալսարաններ և կստեղծեն սիներգիա: Ակնկալում ենք, որ ծրագիրն ուղղակի ազդեցություն կունենա ուսանողների՝ աշխատաշուկա մուտք ապահովելու առումով, ինչպես նաև կնպաստի հետազոտողների նոր կարողությունների ձեռքբերմանը և լաբորատորիաների հզորացմանը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը:

CeoTAK նախագիծը միտված է աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ասպիրանտական կրթության բարելավմանը, արդյունաբերական դոկտորական կրթության մոդելի կիրառմանը, հետազոտական կարողությունների ուժեղացմանն ու կապերի զարգացմանը:

2021-24 թվականների համար նախատեսված 36 ամսվա տևողությամբ կրթական նախագիծը համակարգելու է Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանը: «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը» (ՃՇԱՀ) հանդես է գալիս որպես հայաստանյան համակարգող:

Նախագծի շրջանակում վերանայվելու և բարելավելու են հետազոտական լաբորատորիաները, համապատասխան թեմաներով վերապատրաստվելու են ոլորտում մասնագիտական գործունեություն ծավալող մասնագետները:

Նախագծում ընդգրկված են 14 կազմակերպություններ Իսպանիայից, Շվեդիայից, Սլովենիայից, Բելգիայից, Հայաստանից և Ղրղզստանից.

  • Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարան - Իսպանիա (համակարգող),
  • Արքայական տեխնոլոգիական ինստիտուտ – Շվեդիա,
  • Լյուբլյանայի համալսարան – Սլովենիա,
  • Բրյուսելի ազատ համալսարան – Բելգիա,
  • Հայաստանի ազգային ագրարային համալսարան,
  • Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան,
  • Երևանի պետական համալսարան,
  • ՀՀ կադաստրի կոմիտե,
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,
  • Ղրղզստանի շինարարության, տրանսպորտի և ճարտարապետության պետական համալսարան,
  • Ղրղզստանի երկրաբանության, լեռնահանքային արդյունաբերության և բնական պաշարների զարգացման պետական համալսարան,
  • Ղրղզստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն,
  • Օշի տեխնոլոգիական համալսարան – Ղրղզստան,
  • Ղրղզստանի Հանրապետության պետական քարտեզագրական-գեոդեզիական ծառայություն:

Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանում և Ղրղզստանում հետբուհական բարձրագույն կրթության նոր ծրագրերի մշակումն է` միտված հետազոտությունների և նորարարությունների միջև կապերի զարգացմանը, պետական կառույցների հետ համագործակցության ամրապնդմանը: Թիրախային են դիտվում համատեղ նորարարական նախագծերի և ասպիրանտական ծրագրերի իրականացումը, արդյունաբերության հետ բուհական կապի ամրապնդմանն ուղղված ռազմավարությունների մշակումը և այլն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…