ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հարստացնելով զինվորի գրադարանը․ Գրքահավաք՝ վերականգնողական կենտրոններում բուժվող զինվորների համար

Փետրվարի 11, 2021
Մշակութային լուրեր Լուրեր կազմակերպություններից

«Ամեն տարի գիրք նվիրելու օրը տոնում ենք, նվիրում հոգևոր գրականություն։ Այս տարի մեր միավորման անդամ երիտասարդներն առաջարկեցին գրքահավաք իրականացնել, գրքերն էլ փոխանցել վերականգնողական կենտրոններում բուժում ստացող մեր զինվորներին,- «Միասին հարստացնենք զինվորի գրադարանը» նախաձեռնության մասին Erit.am-ին է պատմում Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման կենտրոնական գրասենյակի հասարակական կառույցների գծով փոխտնօրեն Անգելինա Ալեքսանյանը։

Երիտասարդների առաջարկը միավորումում սիրով և ոգևորությամբ են ընդունել ու արագ անցել գործի։ Փետրվարի 8-ից գրասենյակում ակտիվ եռուզեռ է։ Նախաձեռնությանը միացել են նաև հարակից 3 դպրոցներ։

Երիտասարդական միավորումն արդեն իսկ առանձնացրել է իր պահոցի այն գրքերը, որոնք տեղ են գտնելու զինվորների գրադարաններում։ Դրանց մեջ իր ուրույն տեղն ունի գրասենյակի հրատարակած «Երիտասարդի աղոթագիրքը», որի բազմաթիվ օրինակներ առաջնագծի զինվորներին են հասցրել դեռ պատերազմի օրերին։

Պատերազմը փոխել է նաև ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակի 2021-ի ծրագրերը․

«Այս տարի առաջնահերթ ենք համարել այն ծրագրերը, որոնք ուղղված են պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած կամ առողջական խնդիր ունեցող զինվորների վերականգնմանը։ Նախատեսում ենք կրթական ծրագրեր, սոցիալիզացիային ուղղված ծրագրեր, որոնք հնարավորություն կտան նրանց մշտապես գտնվել երիտասարդական միջավայրում։ Շատ հետաքրքիր և բավականին արդյունավետ հոգեբանական թերապիա կարող է լինել նրանց համար»,– նշեց Անգելինա Ալեքսանյանը։

«Միասին հարստացնենք զինվորի գրադարանը» խորագրով գրքահավաքը շարունակվելու է մինչև փետրվարի 19-ը։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են միանալ նախաձեռնությանը, գրքերը պետք է մոտեցնեն ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակ (Սայաթ Նովա-Աբովյան խաչմերուկ` Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների հարևանությամբ)։

Նյութը՝ Աննա Կարապետյանի

Նյութի աղբյուրը. Երիտասարդ պորտալ

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)