ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Եվրոպական կրթական հիմնադրամն» աջակցում է Հայաստանի ՄԿՈՒ բարեփոխումներին

Փետրվարի 11, 2021
Լուրեր կազմակերպություններից

Տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Եվրոպական կրթական հիմնադրամի» ներկայացուցիչների առցանց հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում հետագա համագործակցության, մասնավորապես, աշխատանքի վրա հիմնված ուսուցման (ԱՀՈՒ), կրթության գործընթացի թվայնացման հնարավորությունների, որակի ապահովման համակարգի զարգացման, ինչպես նաև գերազանցության կենտրոնների հզորացման վերաբերյալ հարցեր:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել «Եվրոպական կրթական հիմնադրամի» ցուցաբերած աջակցությունը Հայաստանի մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխումներին՝ ընդգծելով արդյունավետ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

«Պետք է բազմապատկենք մեր ջանքերը՝ այս ոլորտում ավելի շոշափելի և տեսանելի արդյունքների հասնելու համար և դրանք կառուցելով իրականացված աշխատանքի, փորձառության և արդյունքների վրա»,- նշել է փոխնախարարը՝ ընդգծելով ՄԿՈՒ ոլորտի նշանակությունը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում: Նա նաև անդրադարձել է Կրթության զարգացման ռազմավարությանը, որում հստակ միջոցառումներով և քայլերով ամրագրվում են ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումների ուղղություններն ու թիրախները: Այդ համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի ՄԿՈՒ համակարգի համահունչ զարգացումն ու ինտեգրումը եվրոպական կրթական տարածքին և գործընթացներին:

ԿԳՄՍՆ նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Եվրոպական կրթական հիմնադրամին՝ ավելի քան 10 տարի Հայաստանի ՄԿՈՒ համակարգի բարեփոխումներին աջակցելու համար: Աշխատանքի վրա հիմնված ուսուցման համատեքստում ներկայացվել է, որ արդեն իսկ մշակված է ԱՀՈՒ հայեցակարգը և դրա իրականացման ճանապարհային քարտեզը:

«2019 թվականին ՀՀ երեք քոլեջներում ներդրվել է գյուղատնտեսական երկու մասնագիտությունների գծով փորձնական ֆորմալ ծրագիր: Բացի դրանից՝ նախորդ տարի դոնոր կազմակերպությունների և ՀԿ-ների հետ արդյունավետ աշխատել ենք՝ ընդլայնելու ծրագրի աշխարհագրությունը և մասնագիտությունների ցանկը: Աշխատանքի վրա հիմնված ուսուցման բաղադրիչը ներառել ենք նաև ոչ ֆորմալ կրթության մեջ: Մոտ ապագայում ևս 6-8 մասնագիտությունների գծով պատրաստ կլինեն 12 կարճաժամկետ ծրագրեր»,- նշել է Արտակ Աղբալյանը՝ հավելելով, որ առաջիկայում նախատեսվում է ՄԿՈՒ զարգացման ազգային խորհրդի նիստ, որի ընթացքում կքննարկվեն «Աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը Հայաստանում. ՄԿՈՒ համակարգում պրակտիկայի բարելավում» և «Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության հայկական մոդելի՝ ՆՄԿՈՒ հաստատության կողմից առևտրային գործունեության իրականացվելիության գնահատում» հայեցակարգերի նախագծերը:

«Դրանք հանդիսանում են նաև ՀՀ կառավարության գործունեության ծրագրի բաղկացուցիչ մաս, և սահմանված բոլոր դրույթներն ու ճանապարհային քարտեզն առաջիկայում կբերվեն իրավական և փորձնական ծրագրերի ներդրման դաշտ»,- ընդգծել է վարչության պետը և հավելել, որ շուտով կամփոփվի նաև «Եվրոպական կրթական հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող թվայնացման հետազոտությունը:

Իր ելույթում Արտակ Աղբալյանն անդրադարձել է Թուրինյան գործընթացի 2018-2020 թթ. հայաստանյան զեկույցին, որն արդեն իսկ հրապարակել է «Եվրոպական կրթական հիմնադրամը»: ԵԿՀ փորձագետներն իրականացրել են նաև վերոնշյալ զեկույցի գնահատում, համաձայն որի՝ արձանագրվել են Հայաստանում իրականացվող ՄԿՈՒ բարեփոխումների դրական ընթացքն ու զարգացումները: Արտակ Աղբալյանի խոսքով՝ զեկույցում բավականին մանրամասն անդրադարձ է կատարվել նաև աշխատանքի վրա հիմնված ուսուցմանը:

«Եվրոպական կրթական հիմնադրամի» հայաստանյան համակարգող Քրիստիանա Բուրզիոն իր հերթին վերահաստատել է ԵԿՀ աջակցությունը Հայաստանում ՄԿՈՒ բարեփոխումների գործընթացին: Նա ներկայացրել է 2021 թ. նախատեսվող միջոցառումները, որոնց թվում են՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման ներդրմանն ուղղված աշխատանքները, ՄԿՈՒ ոլորտում ուսումնական գործընթացի թվայնացման, թվային հմտությունների և որակավորումների զարգացումը, որակի ապահովման համակարգերի բարելավումը: Նշվել է, որ ԵԿՀ նոր նախաձեռնությամբ կիրականացվի արհեստների քարտեզագրում, որի նպատակն է ուսումնասիրել արհեստների պահանջարկը և դրանց զարգացման հնարավորությունները: ԵԿՀ բոլոր նախաձեռնությունների և ծրագրերի շրջանակում մեծ դեր կհատկացվի նաև մասնակից երկրների միջև փորձի փոխանակման գործընթացին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՄԿՈՒ ոլորտում ֆինանսավորման նոր բանաձևի անհրաժեշտության, ինչպես նաև Հայաստանից արդեն իսկ ընտրված 5 գերազանցության կենտրոնների հետ համագործակցությանն առնչվող հարցերը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)