Ամերիկայի Խաղաղության կորպուսը, համագործակցելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ, տարիներ շարունակ իրականացրել է անգլերենի դասավանդման և համայնքային միջմշակութային ծրագրեր։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Խաղաղության կորպուսի կամավորները ստիպված դադարեցրել էին աշխատանքները, սակայն կորպուսի ներդրած պիլոտային ծրագրի շրջանակում դրանք կվերսկսվեն: Կամավորներն ավելի քան 100 երիտասարդի համար կկազմակերպեն և կիրականացնեն «Անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման» և «STEM» մտածողության (Գիտություն, տեխնոլոգիա, ճարտարապետություն (ինժեներություն), մաթեմատիկա) ծրագրերը։
Ծրագրի բացման առթիվ կազմակերպված առցանց հանդիպմանը ողջույնի խոսքով ելույթ ունեցավ նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Նա նախ անդրադարձավ Խաղաղության կորպուսի հայաստանյան գործունեության նախապատմությանը՝ հիշեցնելով, որ կորպուսի առաջին կամավորները Հայաստան են ժամանել 1992 թվականին՝ Հայաստանի համար առավել բարդ շրջանում՝ պայմանավորված Արցախյան ազատագրական պատերազմով և 1988 թ. երկրաշարժի հասցրած ծանր վնասներով: Նախարարի տեղակալն ընդգծեց՝ այդ ժամանակից ի վեր շուրջ 1100 կամավորներ աշխատել են Խաղաղության կորպուսի հայաստանյան ծրագրերում:
Ա․ Մարտիրոսյանը շեշտեց, որ այժմ էլ Հայաստանը բախվում է մի շարք փորձությունների՝ համավարակով և վերջին պատերազմի հետևանքներով պայմանավորված, սակայն այդ մարտահրավերներին դիմակայելու համար ունենք գործընկերներ, և նրանցից մեկն էլ Խաղաղության կորպուսն է։
«Մեր ժողովուրդների միջև պատմական հաղորդակցության մեծ փորձառություն կա դեռևս Հայոց ցեղասպանության ծանր օրերից: Ամերիկյան ժողովուրդը պիոներ է աշխարհում մարդասիրության տարածման և հումանիտար աջակցության տրամադրման առումով, ինչի համար մենք շնորհակալ ենք Կորպուսին»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը։
Ա. Մարտիրոսյանը բարձր գնահատեց վիրտուալ ծառայության պիլոտային ծրագրի դերը՝ փաստելով, որ միջմշակութային հաղորդակցության ձևավորումը և STEM ծրագրի ներդրումը ԿԳՄՍ նախարարության առաջնահերթություններից են։
Եզրափակելով ելույթը՝ փոխնախարարը բարի երթ մաղթեց ծրագրի մեկնարկին և հույս հայտնեց, որ համավարակի հաղթահարումը կամավորներին հնարավորություն կտա վերադառնալ Հայաստան և ֆիզիկապես ներկա լինել դասընթացներին։ Ըստ Ա. Մարտիրոսյանի՝ թեև կան տեխնոլոգիական հնարավորություններ, սակայն մարդկային շփումն ու փոխանցված արժեքները ոչնչի հետ հնարավոր չէ փոխել։
Տեղեկացնենք, որ պիլոտային առցանց ծրագրի շրջանակում մասնակիցները կաշխատեն Երևանի պետական համալսարանի անգլերենի միջմշակութային հաղորդակցության ամբիոնի ուսանողների և դասախոսների հետ` անգլերենի իմացությունը զարգացնելու և լեզվի միջոցով մշակութային տարբերություններն ուսումնասիրելու համար: Այս նախագիծը, որին կմասնակցեն բակալավրիատի 80 ուսանողներ, անմիջականորեն կապված է Խաղաղության կորպուսի TEFL (Teaching English as foreign language) ծրագրի նպատակների հետ, որը զարգացնում է Հայաստանի դպրոցներում անգլերեն դասավանդող ուսուցիչների կարողությունները:
Ինչ վերաբերում է «STEM» ծրագրին, ապա դրան կմասնակցեն ավագ դպրոցների շուրջ 35 աշակերտներ: Այն միտված է STEM ոլորտների մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրության զարգացմանը՝ միաժամանակ ամրապնդելով հետազոտություն կատարելու, գրելու և ստեղծագործական մտածողության հմտությունները:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ