ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«ԳԼՈԲԱԼ ԻՏ»-ն իրականացնում է ՏՀՏ ծրագիր ուսհաստատություններում

Փետրվարի 15, 2021
ՏՀՏ նորություններ

«ԳԼՈԲԱԼ ԻՏ» ընկերությունը նախաձեռնում է մի շարք անվճար ու վճարովի ծրագրեր և նախագծեր՝ նպաստելու տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացմանը կրթօջախներում:

Ծրագրի շրջանակում 21-րդ դարի համապատասխան կրթական համակարգերի ներդրմամբ և բոլորի համար հավասար հնարավորությունների ստեղծմամբ ուսումնական հաստատությունները կինտեգրվեն տեխնոլոգիական աշխարհին:

Կենտրոնն աշխատում է միջազգային ստանդարտներին և աշխատաշուկային համապատասխան մասնագետների պատրաստման կրթական ծրագրերով, որոնք ներառում են պահանջարկ ունեցող և բարձր վարձատրվող որակյալ մասնագետների պատրաստմանն ուղղված դասընթացներ, ճամբարներ, տեղեկատվական հանդիպում-սեմինարներ և այլն: Ավարտած ուսանողները աշխատանքի հնարավորություն կստանան թե՛ կենտրոնում, թե՛ կենտրոնի հետ համագործակցող կազմակերպություններում:

Ծրագրին կարող են դիմել՝

• 6-12-րդ դասարանների աշակերտներ,
• 1-4-րդ կուրսերի ուսանողներ,
• սոցիալապես անապահով անձինք,
• ուսումնական հաստատություններ,
• զինծառայության ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ձեռք բերած անձինք,
• Արցախյան պատերազմների մասնակիցները և նրանց ընտանիքների անդամները՝ մինչև 30 տարեկան,

Ծրագրի նպատակն է՝

• Ստեղծել բարձրակարգ միասնական կրթական հարթակ, որը կլուծի կրթություն–պրակտիկա-աշխատանք շղթայի լիարժեք իրագործումը:
• Նպաստել սաների՝ սոցիալական մեդիայի և թվային գործիքների կիրառման զարգացմանն ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով:
• Աջակցել Հայաստանում տեխնիկական կրթության զարգացմանը:
• Նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը:
• Պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ, որը կբավարարի աճող պահանջարկը:
• Նախագիծն իր ակնկալվող լայնածավալ սոցիալ-տնտեսական ազդեցությամբ հարում է ազգային անվտանգության, տնտեսական զարգացման և կրթության ազգային ռազմավարություններին:

Ծրագրի մանրամասներին ծանոթացե՛ք այստեղ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)