ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ուսումնագիտափորձարարական նոր լաբորատոր բազա՝ ՃՇՀԱՀ-ում

Փետրվարի 18, 2021
Լուրեր կազմակերպություններից

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կգործի «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» արդիական ուսումնագիտափորձարարական լաբորատոր բազա, որը միտված կլինի բուհի կարողությունների հզորացմանը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» մագիստրոսական կրթական ծրագրի մասնագիտական դասընթացների թվայնացում՝ Moodle էլեկտրոնային հարթակի կիրառմամբ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչներն այցելել են բուհ՝ Հայաստանի բարձրագույն կրթության «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկման նպատակով: Աշխատանքային խումբը շրջել է դրամաշնորհային ծրագրի շրջանակում ստեղծվելիք լաբորատորիայի համար առանձնացված համապատասխան տարածքներում, որոնք արդեն իսկ ամբողջովին վերանորոգվել էին, և տեղադրվել են համակարգչային, լաբորատոր սարքավորումներ ու հարմարանքներ: Խմբի անդամները դիտարկել են ձեռք բերված պարագաների համապատասխանությունը պայմանագրով սահմանված պայմաններին, ինչպես նաև քննարկել ուսումնական և հետազոտական գործընթացում դրանց կիրառությանն առնչվող մի շարք հարցեր ու ծրագրի ժամանակացույցով նախատեսված գործողություններ:

ՃՇՀԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը փաստել է, որ շինարարությանն առնչվող բազում խնդիրներ փորձարարական լուծում են պահանջում:

«Սա գիտություն է, որը չի կարող բավարարվել միայն լսարաններում տեսական հիմնավորումներ կատարելով»,- նշել է նա՝ հավաստիացնելով, որ ստեղծվող ենթակառուցվածքներում ակտիվորեն կիրականացվեն այնպիսի աշխատանքներ, որոնց արդյունքում հնարավոր է ստանալ հետագա առևտրայնացման ներուժ ունեցող կարևոր գիտական նորույթներ:

Նշվել է, որ ՃՇՀԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի այս փուլում իրականացվել և ընթացքում է «Ավտոճանապարհների շինարարություն» ու «Կամուրջներ և տրանսպորտային թունելներ» մասնագիտացումների գծով կրթության բովանդակության բարելավումը՝ նոր լաբորատոր աշխատանքների ձևակերպման ու փորձարկման, դասընթացների ծրագրերի և ուսումնամեթոդական գրականության մշակման ու ներդրման միջոցով: Մասնավորապես, ընտրված անհատ խորհրդատուներն ավարտել են երկու ձեռնարկների և երեք ուղեցույցների մշակման աշխատանքները, ինչպես նաև ամփոփվել են «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» կրթական ծրագրում ընդգրկված մասնագիտական դասընթացների՝ Moodle էլեկտրոնային հարթակի կիրառմամբ թվայնացման նպատակով անհատ խորհրդատուների ընտրության մրցույթների արդյունքները:

Հավելենք, որ լաբորատորիայի ստեղծումը կնպաստի տրանսպորտային ուղիների շինարարության և շահագործման ոլորտի հիմնարար և կիրառական հետազոտությունների արդիականացմանը, թույլ կտա շինարարական և դրանք վերահսկող կազմակերպությունների հետ իրականացնել տեխնիկական համագործակցություն ինչպես նրանց անհրաժեշտ նոր մշակումների կատարման, այնպես էլ կիրառվող շինանյութերի, կոնստրուկցիաների ու կոնստրուկտիվ լուծումների փորձաքննությունների անցկացման ոլորտներում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)