ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Լուսանկարչական մրցույթ՝ «Երևանյան էտյուդներ»

Փետրվարի 18, 2021
Մշակութային լուրեր

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը կոմպոզիտորի 150-ամյակի շրջանակում կազմակերպում է «Երևանյան էտյուդներ» խորագրով լուսանկարչական մրցույթ:

Երևանը տարիներ շարունակ եղել է ներշնչանքի աղբյուր շատ արվեստագետների համար: 1925 թվականին Սպենդիարյանը, երևանյան տեսարաններով ներշնչված (Արարատ, Զանգվի ձոր), գրել է իր «Երևանյան Էտյուդներ» սիմֆոնիկ ստեղծագործությունը և այն նվիրել առաջին Սիմֆոնիկ նվագախմբին:

Նպատակը

«Երևանյան Էտյուդներ» լուսանկարչական մրցույթը երևանյան տեսարանները նորովի մեկնաբանելու առիթ է։

Մասնակցության պայմաններ

  1. Մրցույթին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք՝ առանց տարիքային սահմանափակման:
  2. Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել առավելագույնը 5 լուսանկար կամ 1 լուսանկարային շարք՝ առավելագույնը 7 լուսանկարից բաղկացած։ Լուսանկարները պետք է արված լինեն վերջին 5 տարիների ընթացքում:
  3. Ներկայացվող լուսանկարները պետք է լինեն նվազագույնը 2 MB (լուսանկարի երկար կողմը՝ 1024-2448 PIXEl):
  4. Ներկայացված լուսանկարներում պետք է բացառել Compart-ը։
  5. Լուսանկարները կարող են լինել ճարտարապետական կոթողներ ներկայացնող (Architectural photography) կամ փողոցային լուսանկարներ (Street photography):
  6. Ժյուրիի կողմից քվեարկության արդյունքում ընտրված լուսանկարները կներկայացվեն ցուցահանդեսին, 3 լուսանկար կարժանանա մրցանակի:
  7. Առավելություն կտրվեն երևանյան տրամադրություն փոխանցող լուսանկարներին:
  8. Լուսանկարներն անհրաժեշտ է ուղարկել a.spendiaryan150@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում (subject) նշելով՝ «Երևանյան էտյուդներ» (նամակում պետք է նշել անուն, ազգանուն, կոնտակտային տվյալներ):
  9. Նկարներն անհրաժեշտ է ուղարկել 15.02.2021-01.04.2021 ժամանակահատվածում:

Ժյուրիի կազմ

Մարինե Օթարյան - Ա․ Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն
Մելիք Բաղդասարյան - «Ֆոտոլուր» լրատվական գործակալության տնօրեն
Սամվել Սևադա - գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ
Զավեն Խաչիկյան - լուսանկարիչ
Արազ Արթինյան – կինոռեժիսոր (ԱՄՆ)

Մրցանակները` «Վեգա» ընկերության կողմից.

I տեղ - 150․000 ՀՀ դրամ արժողությամբ նվեր քարտ
II տեղ - 100․000 ՀՀ դրամ արժողությամբ նվեր քարտ
III տեղ - 50․000 ՀՀ դրամ արժողությամբ նվեր քարտ

Հղումներ՝
http://www.spendiaryanmuseum.am/
http://www.spendiaryan150com.mozello.com/nachalo/

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)