ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ա. Իսահակյանի տուն-թանգարանում բացվել է «Քարավան» ակումբը

Փետրվարի 19, 2021
Մշակութային լուրեր

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում ստեղծվել է «Քարավան» գրական-մշակութային ակումբը, որի շրջանակում կկայանան հանդիպում-քննարկումներ, կարծիքների փոխանակումներ` գրական–մշակութային կյանքին առնչվող արդի խնդիրների շուրջ: Ակումբի առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 21-ին` ժամը 13:00-ին` նվիրված Մայրենիի օրվան:

Հանդիպման հյուրն է լինելու լեզվաբան, ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը: Կքննարկվեն հայոց լեզվին վերաբերող արդի խնդիրները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն