ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երկու մեդալ՝ Ուկրաինայի ջրացատկի գավաթի խաղարկությունից

Փետրվարի 19, 2021
Սպորտային լուրեր

Փետրվարի 15-ից Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի «Լիկո» մարզահամալիրում ընթանում է Ուկրաինայի ջրացատկի գավաթի բաց խաղարկությունը. մեդալների 13 հավաքածուի համար պայքարում են Ուկրաինայի, Հայաստանի, Բելառուսի, Բուլղարիայի, Վրաստանի և Սերբիայի ուժեղագույն մարզիկները:

Հայաստանի ներկայացուցիչներ Վլադիմիր Հարությունյանը և Վարդան Բայանդուրյանը նվաճել են երկու մեդալ՝ մեկական արծաթե և բրոնզե: 10 մ սինքրոն աշտարակացատկում Հարությունյան-Բայանդուրյան զույգը 356,10 միավորով արժանացել է արծաթե մեդալի: Այս մրցաձևում առաջին հորիզոնականը 411,06 միավորով զբաղեցրել է Ուկրաինան ներկայացնող Օլեգ Սերբին-Օլեկսեյ Սերեդա զույգը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ուկրաինան ներկայացնող մեկ այլ՝ Կիրիլո Ազարով-Կիրիլ Բոլյուխ զույգը (332,82 միավոր):

Արդեն 10 մ աշտարակացատկի անհատական մրցմանը 11 մասնակիցների պայքարում Վլադիմիր Հարությունյանը 398,20 միավորով դարձել է բրոնզե մեդալակիր: Առաջին մրցանակակիրն Օլեկսեյ Սերեդան է (519,75), իսկ երկրորդը՝ Օլեգ Սերբինը (443,45):

Հավելենք՝ ջրացատկի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը տեղեկացրել է, որ կարճատև դադարից հետո ջրացատկորդները մարզումները կշարունակեն Երևանում՝ աստիճանաբար պատրաստվելով ապրիլին կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն