ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Գրքի և գիտելիքի հզոր ուժով հնարավոր է հաղթահարել բոլոր մարտահրավերները». ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյան

Փետրվարի 19, 2021
Մշակութային լուրեր

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, Հայաստանի գրողների միության նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ 2008 թվականից նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Տոնի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան՝ շնորհավորելու և պարգևատրելու գրադարանի 2020 թվականի լավագույն 13 ընթերցողներին: Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը:

Շնորհավորելով Հ. Թումանյանի 152-ամյակի և Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ՝ նախարար Վ. Դումանյանն ընթերցասեր երեխաներին նվիրել է գրողի նորատիպ ստեղծագործությունների ընտրանին և հույս հայտնել, որ նրանք բոլոր դժվարությունները կկարողանան հաղթահարել լավագույն ընկերոջ՝ գրքի օգնությամբ:

«Պատահական չէ, որ Գիրք նվիրելու օրը հենց Թումանյանի ծննդյան օրվա հետ է կապված: Բազմաթիվ սերունդներ գրքի հետ ծանոթացել ու մտերմացել են հենց թումանյանական հեքիաթներով: Արդեն ավանդական դարձած այս տոնը բազմախորհուրդ է. նվիրելով մենք մեկ անգամ ևս արժևորում ենք գիրքը, մեր գիտելիքն ու հույզերն ենք փոխանցում միմյանց, հաղորդակցվում գրականության ու հոգևոր-մշակութային արժեքներին, հղկում մեր միտքն ու ճաշակը, լուսավորում մեր ուղին, ներկան ու ապագան: Հատկանշական է, որ լավագույն նվերը մշտապես եղել և լինելու է գիրքը: Ցանկանում եմ, որ բոլոր մարտահրավերները, դժվարությունները կարողանանք հաղթահարել գրքի և գիտելիքի հզոր լույսով և ուժով»,- ասել է նախարարը և ընդգծել, որ գիրք կարդալը, գրականության հետ հաղորդակցվելը պետք է լինեն ամենօրյա պահանջ և կենսակերպ:

Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է գրադարանի նոր ընթերցողների հետ և հույս հայտնել, որ հաջորդ տարի նրանցից շատերը կլինեն լավագույն ընթերցողների շարքում:

Նախարար Վ. Դումանյանը նաև շրջել է գրադարանում ավանդաբար անցկացվող տոնավաճառ-ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել հայկական մի շարք հրատարակչությունների գրական արտադրանքին և հրատարակիչների հետ զրուցել գրքի ազդեցության ու այժմյան պահանջարկի մասին:

Այցի վերջում նախարար Վ. Դումանյանը ծանոթացել է գրադարանի նախադպրոցական, երաժշտական բաժինների գրականությանը, օտարալեզու բաժիններում գործող «Իրանական», «Չինական», «Արաբական» սրահների գործունեությանը: ԿԳՄՍ նախարարը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանին շնորհակալություն է հայտնել նվիրված աշխատանքի և նոր սերնդի շրջանում գրքի հանդեպ սեր ձևավորելու համար, հանձնել գրադարանի համար նախատեսված մի շարք նոր գրքեր, որոնք տպագրվել են ԿԳՄՍՆ դրամաշնորհներով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)