ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գրադարան-դպրոց համագործակցություն

Փետրվարի 22, 2021
Դպրոցական անցուդարձ

Թումանյանական շաբաթի շրջանակում, փետրվարի 19-ին, Կապանի թիվ 5 հիմնական դպրոցի 3-րդ «գ» դասարանի սաները դասվար Արմինե Մարտիրոսյանի և գրադարանավար Գայանե Հարությունյանի հետ այցելեցին Կապանի Էլեկտրոնային գրադարան և ներկա գտնվեցի գրադարանում կազմակերպված Թումանյանական միջոցառմանը:

Դասվար Արմինե Մարտիրոսյանը որոշեց երեխաների պատրաստած հեքիաթ-ներկայացումները ցուցադրել գրադարանում, քանի որ գրքի հետ ծանոթացել ու մտերմացել են հենց Թումանյանական ստեղծագործություններով՝ հեքիաթներով, մանկական բանաստեղծություններով, անմահ քառյակներով, պոեմներով…

Հմայիչ էր օրը Թումանյանի բովանդակությամբ և գիրք նվիրելու խորհրդով:

 

Կապանի թիվ 5 հիմնական դպրոց