ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Խնդրի լավագույն լուծումը

Փետրվարի 22, 2021
Դպրոցական անցուդարձ

Կապանի թիվ 5 հիմնական դպրոցում շարունակվում են «Կոնֆլիկտների կառավարում»  դասընթացները:

Այսօր՝ փետրվարի 20-ին, ունկնդիրը 6-րդ «ա» դասարանի ծնողական լսարանն էր:

Սովորողների դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Հասմիկ Մեսրոպյանի և հայոց լեզվի ուսուցչուհի, դասղեկ Ծովինար Ղազարյանի համագործակցությամբ ծնողներին մատուցվեցին խաղաղության մշակույթի դրույթներ՝ նպատակ ունենալով տեսնել ծնող-երեխա, դպրոց-ընտանիք, ընտանիք- հասարակություն, ներքին և արտաքին կոնֆլիկտների աղբյուրները, ցուցանել կառավարման կարողությունների նշաձողերը:

Ժողովին ներկա էր դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանը, ով լսեց համակողմանի վերլուծությունները, վստահեցրեց ներկաներին հաճախակի դարձնել կոնֆլիկտների պատվիրանների կառավարման ձևերին ու քայլերին ուղղված հնարավորությունները, մասնավորապես՝ վկայակոչելով հետպատերազմյան իրականության լարվածությունը և դրանից բխող անհրաժեշտությունը:

 

Կապանի թիվ 5 հիմնական դպրոց