ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Անմահ Լոռեցին

Փետրվարի 22, 2021
Դպրոցական անցուդարձ

2021 թվականի փետրվարի 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում Հովհաննես Թումանյանի շունչն էր ամենուր…

Անմահ, հավերժական Թումանյան…

Հմուտ, հանճարեղ Լոռեցի, որ պիտի ապրի, քանի ապրում է նրան ծնող ժողովուրդը:

Դաս-ցերեկույթը, որը կազմակերպել էին «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Լյուդմիլա Խաչատրյանն ու ԴԱԿ Ծովինար Կարապետյանը, ուղեկցվում էր Թումանյանին նվիրված տեսասահիկներով: Մասնակիցներն իրենց մեծ սիրո խոսքը մատուցեցին Մեծ Լոռեցուն՝ ներկայացնելով բանաստեղծի անցած ուղին, պայծառ ու հանճարեղ ստեղծագործությունները, իմաստուն քառյակներն ու մտքերը…

Հնչեցին «Ա՜խ ինչ լավ է սարի վրա» և «Ամպի տակից» երգերը:

Պատահական չէ, որ Գիրք նվիրելու օրը նշվում է Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որովհետև բոլորս գրքի հետ ծանոթացել և մտերմացել ենք հենց թումանյանական հեքիաթներով ու մանկական բանաստեղծություններով:

Միջոցառման ավարտին ուսուցչի օգնական Սիրարփի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ մասնակիցները միմյանց գրքեր նվիրեցին:

Դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը շնորհավորեց և հորդորեց սովորողներին ընթերցել, սերտել ու հիշել մեծ բանաստեղծի անմահ գործերը, որոնք մեզ ուղեկցում են ողջ կյանքում:

Հովհաննես Թումանյանն անմար հմայք ունի, որը երբեք չի խամրելու:

 

Լճաշենի միջնակարգ դպրոց