ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ա՜խ, ինչ լավ է Թումանյանի հետ

Փետրվարի 22, 2021
Դպրոցական անցուդարձ

Կապանի թիվ 5 հիմնական դպրոցում շարունակվում են «Թումանյանական օրերը»: 2-րդ «բ» դասարանի դասվար Մելադա Սահակյանի նախաձեռնությամբ սաները շրջան կազմել և Թումանյանական լեզվով զրույց էին բացել.

-Երկու դարի արանքում, - սկսեց Դավիթը,

-Երկու քարի արանքում,- շարունակեց Սևակը,

-Հոգնել եմ նոր ընկերի.

Ու հին ցարի արանքում,- ամփոփեց Սառան :

Ահա այսպես մեր պապերի ու հայրերի համով-հոտով ժիր մանուկները «տաղ էին ասում» հեքիաթ պատմում:

-«Ապրեք, երեխեք» Ամենայն Հայոց Հայրիկի թոռներ, որ ճանաչեցիք, սիրեցիք Մեծ Հային ու Սարոյի սրինգը փառաբանեցիք…

Ա՛խ, ինչ լավ են սարի վրա,

Անցնում օրերն անուշ-անուշ…

Պահպանելով Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա հետ կապված խորհրդանիշը` միմյանց գիրք նվիրեցին:

Կապանի թիվ 5 հիմնական դպրոց