ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ազգային գրադարանում օրը թումանյանական էր. նշվել է նաև Գիրք նվիրելու օրը

Փետրվարի 22, 2021
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի ազգային գրադարանը Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրվա շրջանակում կազմակերպել էր մի շարք միջոցառումներ: Գրադարանի դահլիճում կայացել է օրվա խորհրդին նվիրված հանդիպում-միջոցառում, որին ներկա էին բազմաթիվ հյուրեր, ընթերցողներ, աշխատակիցներ: Գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծելով ընթերցանության համաշխարհային միտումները և գիրք նվիրելու խորհուրդը։ Նա գրքեր է նվիրել գրադարանի 5 լավագույն ընթերցողներին, որոնք ընտրվել էին՝ հաշվի առնելով տարվա ընթացքում պատվիրած գրքերի քանակը և գրադարան այցելելու հաճախականությունը:

Տոնական օրվա առթիվ գրադարանի ընթերցողները, աշխատակիցներն ու քաղաքացիները հնարավորություն են ունեցել թափանիվի դարակներից ընտրելու իրենց նախընտրած գիրքն ու նվեր ստանալու այն: Գրադարանը, սակայն, այս անգամ առաջարկել է կարդալուց հետո ոչ թե տանը պահել գիրքը, այլ ուղարկել «Գրքապտույտի»: Ընթերցասերներին ներկայացվել է գրանցման կարգը և տրամադրվել գրադարանի պատրաստած այն պիտակները, որոնք հարկավոր է փակցնել գրքին՝ այն «ճամփորդության ուղարկելուց առաջ»:

Նախաձեռնությամբ հետաքրքրված մարդկանց հատկապես գրավել է այն միտքը, որ գիրքը «Գրքապտույտի» ուղարկելիս յուրաքանչյուր հաջորդ ընթերցող կայքում կարող է գտնել այն անձի անունն ու կոնտակտային տվյալները, որի շնորհիվ գտել է գիրքն ու ընթերցելու հնարավորություն ստացել, ինչպես նաև կարող է հետևել գրքի հետագա ճակատագրին։
Կայացել է նաև Ազգային գրադարանի հրատարակած «Հովհաննես Թումանյան. կենսամատենագիտություն (2001-2020)» գրքի շնորհանդեսը: Կենսամատենագիտության մեջ ներառված մատենագիտական նկարագրություններն արտացոլում են բանաստեղծի՝ 2001-2020 թթ. տպագրված ստեղծագործությունները, փոխադրությունները, թարգմանությունները, նամակներն ու գրաքննադատական հոդվածները, ինչպես նաև նրա կյանքին և գործունեությանը նվիրված հրապարակումները՝ հայերեն և ռուսերեն:

Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մեծ ցուցասրահում ներկայացվել են նաև մեծանուն բանաստեղծների (Սիամանթոյի, Վահան Տերյանի, Հրաչյա Աճառյանի, Գևորգ Էմինի, Զապել Եսայանի, Պերճ Պռոշյանի և այլն) ինքնագրերով, ընծայագրերով, մակագրություններով գրքերի ցուցադրություն: Ինքնագրերը կամ ընծայագրերն օգնում են բացահայտել մարդկանց փոխհարաբերությունները, նախասիրությունները, բարեկամական կապերը, սոցիալական և մասնագիտական հարաբերությունները և այլն: Պատահում է այնպես, որ ինքնագիրը գրվում է բանաստեղծական ձևով, և ունենում ենք միանգամայն նոր, ինքնատիպ, ոչ մի տեղ չպահպանված աշխատանք:

Տոնական օրվա գրքառատ միջոցառումների շարքն Ազգային գրադարանում եզրափակվել է թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում կազմակերպված «Գրքախաղով»: Արձակագիր Դավիթ Սամվելյանն ընթերցել է հատվածներ Թումանյանի ստեղծագործություններից, իսկ մեծ ցուցասրահում հավաքված ընթերցողները կռահել են՝ որ ստեղծագործությունից է հատվածը մեջբերված:

 

Նյութի աղբյուրը. Երիտասարդ պորտալ

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)