ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մրցույթ՝ «Բոլոր ճանապարհները տանում են դեպի ՄԱՊՏՀ»

Փետրվարի 22, 2021
Լուրեր կազմակերպություններից

Մոսկվայի ավտոմոբիլաճանապարհային պետական տեխնիկական համալսարանը հայտարարում է միջազգային ինտելեկտուալ մրցույթ՝ «Բոլոր ճանապարհները տանում են դեպի ՄԱՊՏՀ»:

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվածները Ռուսաստանի Դաշնության բյուջեի միջոցների հաշվին հնարավորություն կունենան ստանալու բարձրագույն կրթություն հետևյալ ուղղություններով՝ շինարարություն, տրանսպորտային գործընթացների տեխնոլոգիա, մենեջմենթ:

Մրցույթը կիրականացվի 2 փուլով և առցանց՝ grant.madi.ru կայքում:

Գրանցման և դիմումների ընդունման ժամկետն է՝ 15.02.2021 թ.-15.04.2021 թ.:

Թեստավորում «Մաթեմատիկա» առարկայից՝ 17.04.2021 թ.:

Առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ հետևյալ հղմամբ :

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն