ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արցախի Հանրապետության նախագահ Ա․ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանյանի գլխավորած պատվիրակությանը

Փետրվարի 23, 2021
Մշակութային լուրեր Պաշտոնական

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 22-ին ընդունել է աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությանը:

ԱՀ նախագահը կարևորել է Արցախի և Հայաստանի գործընկեր կառույցների համագործակցությունը՝ ընդգծելով, որ պետք է շարունակել նոր ջանքերի գործադրումը Արցախի հանրակրթության և բարձրագույն կրթության համակարգերում որակյալ մակարդակի ապահովման ուղղությամբ։

Փաստելով, որ Արցախ են ժամանել նախարարության գրեթե բոլոր պատասխանատուներով, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ այցի շրջանակում նախատեսված է քննարկել օրախնդիր հարցերի մեծ շրջանակ:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍՆ պատվիրակության կազմում ընդգրկված են նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Արայիկ Խզմալյանը, Կարեն Գիլոյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը և Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

ԱՀ նախագահի հետ հանդիպմանը մասնակցել են նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը և ԱՀ նախագահի խորհրդական Արմեն Սարգսյանը:

ՀՀ ԿԳՄՍՆ պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի և Արցախի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ։ Նախարար Լ․ Ղարախանյանը ներկայացրել է կրթության ոլորտի առաջիկա ծրագրերը՝ ուսուցիչներին կոչ անելով հավատով և վստահությամբ նայել ապագային և իրենց առաքելության ճանապարհին ջանքեր չխնայել հետպատերազմյան ճգնաժամի հաղթահարման նպատակով:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանը, կարևորելով կրթության դերը, հանդիպման ընթացքում նշել է, որ Հայաստանի և Արցախի անվտանգության հիմնաքարը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ասպարեզներում բարձր դիրքերի ապահովումն է։

Այցի շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել նաև մշակույթի և սպորտի ոլորտների ներկայացուցիչների հետ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)