ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կայացել է Հայաստանի վոլեյբոլի Մ-16 առաջնությունը

Փետրվարի 23, 2021
Սպորտային լուրեր

Հայաստանի վոլեյբոլի մինչև 16 տարեկանների առաջնությանը մասնակցել են տղաների 9 և աղջիկների 6 թիմեր, որոնց թվում՝ մեկական թիմ Արցախից: Թիմերը մեդալների համար պայքարը սկսել են՝ նախ մրցելով ենթախմբերում, ապա տեղի են ունեցել կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերը:

Տղաների առաջնության եզրափակչում մրցել են մարզային՝ «Վանաձոր» և «Սիսիան» թիմերը. 2:0 հաշվով առավելության է հասել «Վանաձորը»: Երրորդ մրցանակակիր է դարձել «Շենգավիթը», որը մեդալային խաղում 2:0 հաշվով առավելության է հասել «Արաբկիրի» նկատմամբ: Աղջիկների պայքարում ի սկզբանե ֆավորիտ է եղել «Ավան» թիմը, որը բոլոր խաղերում հաղթել է 2:0 հաշվով և դարձել չեմպիոն: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար «Գեղաշենը» և «Արցախը»:

Մրցանակակիրները ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների և ՀՎՖ նախագահության կողմից պարգևատրվել են գավաթներով, մեդալներով, պատվոգրերով և հատուկ նվերներով։

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանն առաջնության մակարդակը գոհացուցիչ է համարում. «Հայաստանի պատանեկան հավաքականը մարտին մեկնելու է Վրաստան՝ մասնակցելու Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության առաջին փուլին։ Այս և ավելի վաղ կայացած Սերգեյ Արակչյանի անվան պատանեկան առաջնությունների արդյունքներով նպատակ ունեինք ձևավորելու հավաքական թիմը։ Մրցաշարի մակարդակից գոհ ենք: Լավագույն արդյունք գրանցած վոլեյբոլիստները կընդգրկվեն հավաքականում»:

Հավելենք, որ ՀՎՖ-ն ծրագրում է այս տարի շուրջ 3 տասնյակ մրցաշար անցկացնել: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի խոսքով՝ համապատասխան աշխատանքներն ընթացքի մեջ, մնում է՝ համավարակը չխոչընդոտի. «Համավարակով պայմանավորված երկարատև դադարից հետո վոլեյբոլիստներին նախկին ռիթմին և մարզավիճակին վերադարձնելու անհրաժեշտություն կա։ Նրանք պետք է հաջողություններ գրանցելու և Հայաստանը միջազգային ասպարեզում պատվով ներկայացնելու նպատակ ունենան: Ծրագրերը շատ են, մնում է՝ համավարակը կրկին չխանգարի»:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)