Ամփոփվել է «Երևանում բարձրագույն կրթության հասանելիություն մարզաբնակ ուսանողներին» դրամաշնորհային մրցույթը. հաղթող է ճանաչվել «Զեյթուն ուսանողական ավան» հիմնադրամը, որը եղել է մրցույթին միակ դիմողը:
2021 թվականի ՀՀ պետական բյուջեի միջոցներից հատկացված 29 մլն 258 հազար դրամ գումարի շրջանակում մարզաբնակ և օտարերկրյա ուսանողները «Զեյթուն ուսանողական ավանի» հանրակացարանային սենյակներում բնակվելու հնարավորություն կունենան` ստանալով կեցության վճարի փոխհատուցում:
Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ Երևան քաղաքի բուհերում ուսումնառող ՀՀ մարզաբնակ և օտարերկրյա ուսանողներն ու ասպիրանտները (օրդինատորները), ինչպես նաև միջպետական համաձայնագրով բարձրագույն և հետբուհական կրթություն ստացող ուսանողները:
Կեցության վճարի 100% զեղչ տրվում է՝
• միջպետական համաձայնագրերի շրջանակում ուսումնառող ուսանողներին (ըստ միջպետական համաձայնագրերի),
• երկկողմանի ծնողազուրկ ուսանողներին,
• հաշմանդամության առաջին և երկրորդ կարգ ունեցող ուսանողներին:
Կեցության վճարի 50% փոխհատուցում տրվում է՝
• միակողմանի ծնողազուրկ ուսանողներին,
• սոցիալապես անապահով ընտանիքների (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «30.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների ուսանողներին,
• հաշմանդամության երրորդ կարգ ունեցող ուսանողներին,
• ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած (զինվորական գրքույկում համապատասխան նշման առկայությամբ) կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին։
Ծրագրից օգտվել ցանկացող ուսանողների թիվը նախարարության և «Զեյթուն ուսանողական ավանի» միջև կնքված պայմանագրով նախատեսված թվից ավելի լինելու դեպքում առաջնահերթությունը որոշվում է հետևյալ հերթականությամբ.
• ծրագրից արդեն օգտվող ուսանողներ,
• միջպետական համաձայնագրերի շրջանակում ուսումնառող ուսանողներ,
• ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող բուհերի ուսանողներ,
• առավել հեռավոր փաստացի բնակության վայր ունեցող ուսանողներ։
Ծրագրից արդեն օգտվող ուսանողներին կարելի է ցանկից հանել հետևյալ դեպքերում.
• ուսանողը կորցրել է ուսանողի իր կարգավիճակը,
• ուսանողն ունի ավելի քան երեք ամսվա վարձավճարի կամ կոմունալ վճարների կետանց պարտավորություն,
• ուսանողը, կազմակերպության ներքին կարգապահական կանոնների համաձայն, զրկվել է կեցության ծառայություններից,
• ուսանողը հրաժարվել է կազմակերպության ծառայություններից։
Նշենք, որ կեցության վարձավճարը «Զեյթուն ուսանողական ավան» հիմնադրամում մեկ ուսանողի համար հաշվարկվում է տարեկան 110 հազար դրամի չափով` չհաշված սենյակի էլեկտրականության վճարը:
Համաձայն դրամաշնորհային մրցույթի պահանջի և ԿԳՄՍ նախարարության հետ կնքված պայմանագրի` մարզաբնակ և օտարերկրյա ուսանողները կարող են դիմել «Զեյթուն ուսանողական ավան» հիմնադրամ` ներկայացնելով ուսումնառության փաստը հավաստող տեղեկանք` տրված բուհի կողմից, ինչպես նաև արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող համապատասխան փաստաթղթեր:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ