ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արժանապատիվ մանկություն ապահովելը՝ մեր ամենակարևոր խնդիրն է. ՀՀ վարչապետ

Սեպտեմբերի 6, 2016
Պաշտոնական

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ ֆորումին: Ողջունելով ֆորումի բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին՝ վարչապետը կարևորել է նման միջոցառումների անցկացումը և նշել. «Երեխաները բոլորիս համար մեծագույն արժեք են, իսկ նրանց համար անհոգ և արժանապատիվ մանկություն ապահովելը՝ մեր ամենակարևոր և առաջնային խնդիրը: Մանկական սովի դեմ պայքարի և երեխաների սնուցման համար ձեր կողմից կատարվող աշխատանքների կարևորությունը, իսկապես, անգնահատելի է:

Մասնակցությունը ֆորումին Հայաստանի համար ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ հնարավորություն է տալիս գնահատել անկախության տարիների ընթացքում անցած ուղին, ինչպես նաև ուրվագծել ապագայի առաջնահերթությունները»:

Վարչապետը նշել է, որ այսօր Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, բացի մայրաքաղաք Երևանից, գործում է «Դպրոցական սննդի» ծրագիրը և ընդգծել, որ ֆորումի շրջանակում և դպրոցական այցելությունների ընթացքում մասնակիցներին հնարավորություն կընձեռվի ծանոթանալ հայկական փորձին: «Հայաստանի Հանրապետության կառավարության համար վերջին յոթ տարիների ընթացքում իրականացվող «Դպրոցական սննդի» կազմակերպումը դասվում է առաջնահերթությունների շարքին։ Մենք հետևողականորեն և աստիճանաբար ստանձնում ենք ծրագրի իրականացման պատասխանատվությունը՝ յուրացնելով նաև մեր գործընկերների՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և Ռուսաստանի Դաշնության ճյուղային սննդի ինստիտուտի նախորդ տարիների ընթացքում կուտակած փորձն ու գիտելիքները։ Ծրագրի շարունակականությունն ու արդյունավետությունն ապահովելու նպատակով կառավարությունը նախատեսում է ընդունել մի շարք ինստիտուցիոնալ որոշումներ, ինչպես նաև հանդես գալ օրենսդրական դաշտի կատարելագործմանն ուղղված նախաձեռնություններով»,-ասել է Հովիկ Աբրահամյանը։

Ամփոփելով ելույթը՝ ՀՀ վարչապետը մեկ անգամ ևս ողջունել է ֆորումի մասնակիցներին և մաղթել արդյունավետ աշխատանք. «Հուսով եմ, որ ֆորումի շրջանակներում փորձի փոխանակման միջոցով հնարավորություն կունենաք համալրելու ձեր գիտելիքները, ինչպես նաև փոխանցելու երեխաների սնուցման ձեր երկրների փորձը, ինչն էլ, իր հերթին, նոր խթան կհանդիսանա մեր հետագա համագործակցության համար: Հուսով եմ նաև, որ այս ընթացքում կհասցնեք ծանոթանալ մեր երկրին և մշակույթին: Բոլորիդ մաղթում եմ արդյունավետ աշխատանք: Բարո՛վ եք եկել Հայաստան»:

Սեպտեմբերի 5-9 Երևանում անցկացվող Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ ֆորումին մասնակցում են մոտ 65 երկրներից հյուրեր, այդ թվում՝ նախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարության կայք

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…