ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է Հայաստանում Շրի Լանկայի նորանշանակ դեսպանին

Փետրվարի 25, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միգահալանդ Դուրաջ Լամավանսային: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջինս իր ներդրումը կունենա Հայաստանի ու Շրի Լանկայի միջև հարաբերությունների ամրապնդման և խորացման գործում: ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է կողմերի միջև փոխգործակցության շրջանակն ընդլայնելու հնարավորություններին՝ առանձնակի կարևորելով միջբուհական համագործակցությունը. «Հատկապես բժշկության և տնտեսագիտության ոլորտներում մենք արդեն իսկ ունենք համագործակցության փորձ: Շատ կարևոր փաստ է, որ Շրի Լանկայի բժշկական խորհուրդը ճանաչում է Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի դիպլոմը: Բացի դրանից՝ կա համագործակցություն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Շրի Լանկայի Հարավարևելյան համալսարանի միջև: Եղած համագործակցությունն անհրաժեշտ է ընդլայնել և զարգացնել՝ համատեղ ծրագրեր իրականացնելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում»:

Դեսպան Միգահալանդ Դուրաջ Լամավանսան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել նպաստելու համագործակցության զարգացմանը: Կարևորելով փոխշահավետ ծրագրերի իրականացումը՝ դեսպանը նկատել է, որ կրթական ոլորտում համագործակցությունը կարող է ներառել ուսանողների և հետազոտողների համար ամառային դպրոցները, փոխանակման ծրագրերը: Միգահալանդ Դուրաջ Լամավանսան անդրադարձել է նաև մշակույթի և սպորտի բնագավառներում համագործակցության հեռանկարներին՝ նշելով, որ Հայաստանը բազմադարյա և հարուստ մշակույթ ունի, ուստի հետաքրքիր կլինի փոխգործակցությունն այդ ոլորտում ևս: Դեսպանը նաև ընդգծել է, որ իրենք հետաքրքրված են դպրոցներում շախմատի դասավանդման հայկական բացառիկ փորձով:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, դրական արձագանքելով հնչած առաջարկներին, հույս է հայտնել, որ ճանաչողական հանդիպումը շուտով կվերածվի գործնական ծրագրերի:

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)