ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՊՍՆ և ջութակահար Ֆյոդոր Ռուդինը կներկայացնեն Վիվալդիի, Պիացոլլայի ստեղծագործություններից

Փետրվարի 26, 2021
Մշակութային լուրեր

Փետրվարի 27-ին՝ ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է ունկնդրելու Անտոնիո Վիվալդիի‚ Աստոր Պիացոլլայի ստեղծագործությունները:

Որպես մենակատար հանդես կգա ճանաչված ջութակահար‚ մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր‚ այդ թվում նաև Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթի «Գրան պրի» մրցանակակիր Ֆյոդոր Ռուդինը։

Համերգի ընթացքում կհնչեն ամենասիրված և սպասված ստեղծագործություններից՝ Պիացոլլայի «Բուենոս Այրեսի տարվա չորս եղանակները» և Վիվալդիի «Տարվա եղանակները»:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն