ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայոց լեզուն հազարագանձ

Փետրվարի 26, 2021
Դպրոցական անցուդարձ

Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցում անցկացվեց «Հայոց լեզուն հազարագանձ» խորագրով միջոցառում՝ նվիրված Մայրենի լեզվի օրվան։

Միջոցառումը կազմակերպել էին հայոց լեզվի և գրականության ուսուցիչները։

Այսօր ևս առիթ է վերստին արժևորելու մեր անգին հարստությունը, մեր սիրո ու հիացմունքի տուրքը մատուցելու մեր մայրենի լեզվին, նրա հարազատ հնչյուններին, երգեցիկ երանգներին, հարուստ բառապաշարին, բացառիկ ճկունությանն ու չքնաղ այբուբենին, մեր մտածողությունը ձևավորող ու սնող, նոր լեզուներ սովորելու ու ճանաչելու անարգել ճանապարհ հարթող մեր հայերենին:

Միջոցառման ընթացքում սովորողները նշեցին, թե որքան երջանիկ են, որ հայերենն է մեր մայրենին, մանկական թոթովանքից, մինչև բարբառ, քնարերգության ու գիտության լեզու, այն ամենուր ու միշտ գրավիչ է, հասկանալի, հյութեղ, հուզիչ:

Անդրադառնալով տոնի խորհրդին՝ տնօրեն Է. Մուրադյանը նշեց, որ այն տոնելը կարևոր և առանցքային է լեզվի պահպանման ու փոխանցման տեսանկյունից. «Մայրենին մեր ազգային ինքնությունն է, մեր անձնագիրը, մտածողության ձևը, մայրենի լեզվի պահպանությունը դարձել է օրախնդիր, որով մտահոգված պետք է լինի ցանկացած հայ»:

Սիրե՛նք, սովորե՛նք, զարգացնե՛նք մեր մայրենի լեզուն, դարերի ճամփորդ դարձած այն մեզ է նվիրաբերվել, և մենք պարտավոր ենք արժևորել, հոգալ նրա մաքրության ու հարստության համար, լինել նրա գրագետ կրողն ու փոխանցողը, որպեսզի երբեք պայքարով ու արյամբ այն հետ նվաճելու առիթը չունենանք