ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գիրքը ամենալավ բարեկամն է

Փետրվարի 26, 2021
Դպրոցական անցուդարձ

Եվ բնավ էլ պատահական չէ ,որ փետրվարի 19-ը զարդարվում է ոչ միայն մեր հանճար Թումանյանի ծննդով, այլ նաև միմյանց գիրք նվիրելու ավանդույթով:

Ամենայն հայոց հանճարի ծննդյան օրը հիրավի տոն է մեզ համար,ինչի մասին փաստում է՝ նրան նվիրված անկյունը և կենդանի ուժ ստացած Թումանյանը ։

Գիրք նվիրելու տոնը բազմախորհուրդ է. այն հիշեցնում է մեզ, որ պետք է ճանաչենք գրքի արժեքը, ընթերցենք,նվիրենք միմյանց գրքեր ու արթուն պահենք մեր մեջ ընթերցողին:

Ավանդույթի համաձայն՝գրքի տոնի կապակցությամբ առաջին գիրքը նվիրեցին տնօրեն Է. Մուրադյանին, որից հետո յուրաքանչյուր դասարան իր գիրքը նվիրեց դպրոցի գրադարանին՝ հարստացնելով այն։

Տոնի նպատակն է՝ ընթերցանության և գրքի նկատմամբ սերը ժառանգել նոր սերունդներին, նրանց հաղորդակից դարձնել գրականությանն ու հոգևոր-մշակութային արժեքներին։

Օրվա տոնի հետ կապված գեղեցիկ անակնկալ էր պատրաստել ֆիզկուլտուրայի ուսուցիչ՝ Լ.Սողոմոնյանը դասվարների համար՝ նվիրելով 2֊րդ, 3֊րդ,4֊րդ դասարանների համար նախատեսված մաթեմատիկական ձեռնարկներ։

Մասիս քաղաքի հ.3 հիմնական դպրոց