ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Շախմատը ոգեշնչման աղբյուր

Փետրվարի 26, 2021
Դպրոցական անցուդարձ

Ուրախալի փաստ. աշակերտները սիրում են շախմատ առարկան և ազատ ժամերին մեծ ոգևորությամբ զբաղվում են այդ խաղով: Շախմատն արդար խաղ է, հնարավորություն է տալիս որոշումներ կայացնել, գնահատել իրավիճակը, և հենց դրանով էլ արդարացվում է սերը դրա նկատմամբ: Այսօր, փետրվարի 25-ին, Անդրանիկ Զորավարի ծննդյան օրը Կապանի N5 հիմնական դպրոցի շախմատասերները դիտարկեցին իրենց մարտավարական հնարավորությունները ՀՀ դպրոցականների 15-րդ օլիմպիադայի մասնակցության համար:

5-8-րդ դասարանների աղջիկ և տղա խաղացողներից`Արմինե Օհանջանյանը, Շողեր Կարապետյանը, Նարեկ Բալասանյանը, Ֆիլիպպ Ասատրյանը, Համլետ Յուզբաշյանը, Գագիկ Մինասյանը, Ալեքս Պողոսյանը և Արտուր Համբարձումյանը վաղը` փետրվարի 26-ին, վերջնականապես կգնահատեն իրենց ուժերը մասնակցության հայտում:

Պայքարը թեժ էր, իսկ երեխաների տրամադրությունները` բարձր:

 

 

Կապանի N 5 հիմնական դպրոց