Լրամշակվում է Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության նախագիծը
Պետական գերատեսչությունների, ինչպես նաև շահագրգիռ տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, երիտասարդական ոլորտի աշխատողներն ու փորձագետները Աղվերանում երկօրյա աշխատաժողովի շրջանակում հավաքվել են քննարկելու և լրամշակելու Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության նախագիծը։
Նախագծի շուրջ աշխատանքները մեկնարկել են դեռ անցած տարի։ Համավարակով և պատերազմով պայմանավորված՝ ընթացքը մի փոքր դանդաղել է և իրականացվել առցանց։ Առաջիկա օրերին աշխատանքային խմբի անդամները հնարավորություն կունենան մանրամասն քննարկել նախագիծը, գործողությունների ծրագիրն ու առաջարկների փաթեթը։
-Երիտասարդների համար հնարավորությունների ստեղծումն ու ընդլայնումը միայն պետական քաղաքականության արդյունք չէ։ Կան կառույցներ, աշխատանքը տարվում է։ Այս ռազմավարության դերը հաջորդ տարիների համար ուղենիշեր սահմանելն է, որոնք կողմնորոշիչ կլինեն և դաշտում աշխատող կառույցների համար, և մեզ համար որպես՝ լիազոր մարմին, և զարգացման գործընկերների համար։
Իհարկե, մենք պիտի հաշվի առնենք երիտասարդության ոլորտի դասական խնդիրները, ինչպես օրինակ՝ մարզերում երիտասարդական կյանքի աշխուժացումը կամ ներուժի բացահայտման, իրացման, հանրային կյանքի տարբեր ոլորտներում մասնակցության հնարավորությունների ընդլայնումը, ինչն, իմ կարծիքով, մարտահրավեր է եղել ոչ միայն նախընթաց տարիներին, այլև տասնամյակներին։ Եվ իհարկե այնպիսի մարտահրավերներ, որոնք առաջ են եկել արդեն պատերազմի և համավարակի հետևանքով։ Այդ բոլոր մարտահրավերները հաշվի առնելով էլ պետք է կազմենք այս ռազմավարությունը,- նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը։
Փոխնախարարը տեղեկացրել է, որ շահագրգիռ կառույցներն իրենց ներդրումն են ունենալու ոչ միայն ռազմավարության մշակման, այլև իրականացման գործում․ գործողությունների պլանում ներառված մի շարք ծրագրեր ֆինանսավորելու են այդ կառույցները։
Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության նախագիծը մշակվել է հետազոտական տվյալների հիման վրա՝ հաշվի առնելով նաև նախորդ՝ 2013-2017 թթ. ռազմավարության վերլուծության և գնահատման արդյունքները։
Երիտասարդական ոլորտի համակարգում և զարգացում, ակտիվ քաղաքացիություն, տնտեսական մասնակցություն, առողջ և ներառված երիտասարդներ, երիտասարդական աշխատանք և կամավորություն, միջազգային գործընկերություն․ սրանք այն 6 նպատակներն են, որոնք նախարարությունը սահմանել է 2021-25 թթ.-ի համար՝ որպես գերակա ուղղություններ։
-Երիտասարդության ոլորտի համակարգումը մինչ այս որևէ ռազմավարությունում ներառված չի եղել։ Ամեն կազմակերպություն իր մանդատի շրջանակներում իրականացրել է իր ծրագրերը։ Հիմա մենք ուզում ենք, որ դա լինի համակարգված և նախարարության ռազմավարությանը համահունչ, ինչը շատ կարևոր է,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարության Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող Արմենուհի Պետրոսյանը։
Քաղաքացիական, ոչ ֆորմալ կրթություն, կամավորություն։ ԿԱԶԱ հիմնադրամի քաղաքացիական կրթության ծրագրերի ղեկավար Վահրամ Պետրոսյանը նախարարության հետ համագործակցության լայն շրջանակ է տեսնում։ Ասում է՝ պետք է ճիշտ գնահատենք համավարակի և պատերազմի ազդեցությունները, դասեր քաղենք՝ արդյունավետ օգտագործելով գիտության և տեխնոլոգիաների հնարավորությունները, զարգացնելով ոչ ֆորմալ կրթությունը։
-Կարևոր է ոչ միայն ոչ ֆորմալ կրթությունը, այլև այն, որ ՀՀ-ում ունենանք ոչ ֆորմալ կրթության զարգացմանը նպաստող միջավայր, որ սահմանամերձ գյուղերի երիտասարդները ևս կարողանան լիարժեքորեն օգտվել ոչ ֆորմալ կրթության հնարավորություններից։
Մեծ քաղաքներում հնարավորությունները մեծ են, գյուղերում՝ փոքր։ Պետք է շտկել դա այնպես, որ հնարավորությունները հավասար լինեն։ Սա կարևոր է նաև գործիքակազմի առումով․ հնարավորություն կունենանք երիտասարդների համար իրենց զարգացմանը համահունչ գործիքներ կիրառել,- erit.am-ի հետ զրույցում նշել է Վահրամ Պետրոսյանը։
Անի Հովսեփյանը երիտասարդների հետ աշխատում է արդեն 12 տարի։ Բրյուսովի անվան պետական համալսարանի կարիերայի կենտրոնի մասնագետ է, դասախոսում է նույն համալսարանում։ Աշխատանքային փորձն ու մասնագիտական հետաքրքրությունները զբաղվածության ոլորտում են։
- Այսօր մեր երիտասարդներին պետք են համալիր գործիքներ, հմտություններ և կարողություններ աշխատաշուկայում մրցունակ լինելու համար, այդ թվում՝ ձեռնարկատիրական հմտություններ։ Անհամապատասխանություն կա նաև աշխատաշուկայի և կրթության միջև։ Եվ աշխատաշուկան, և կրթական համակարգն աշխատում են այդ ուղղությամբ, սակայն այդ բացը դեռ կա։
Մեր գործողությունները պետք է միտված լինեն նրան, որ տեղեկատվական տեխնոլոգիաների այս դարաշրջանում կարողանանք մեր գիտելիքահենք տնտեսության շրջանակներում ունենալ մրցունակ երիտասարդ, ով համալսարանն ավարտելուց հետո և նույնիսկ ուսանելու տարիներին կկարողանա սահուն և հեշտ մուտք գործել աշխատաշուկա,-նշել է Անի Հովսեփյանը։
Ռազմավարության նախագիծը լրամշակումից հետո կքննարկվի նաև երիտասարդների հետ։ Թե ինչ ձևաչափով՝ կորոշեն նախարարությունն ու շահագրգիռ կառույցները։ Այդ առաջարկները ևս, ըստ նպատակահարմարության, տեղ կգտնեն ռազմավարության մեջ։
ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է ռազմավարության նախագիծն ամբողջականացնել մարտ ամսվա ընթացքում, ինչից հետո այն կդրվի հանրային քննարկման e-draft հարթակում։
Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության նախագծի քննարկումը նախաձեռնել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Արտագնա աշխատաժողովը կազմակերպվել էր «Վիշեգրադ» միջազգային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «ՊրոԴեՖորմ-զարգացման մասնագիտացված հարթակ» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է «Ստեփանավանի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ն:
Ռազմավարության մշակման գործընթացն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Support to Coordination of EU Projects» տեխնիկական աջակցության ծրագրի կողմից։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ