ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նկարչական փառատոն` 5-15 տարեկան երեխաների համար

Մարտի 1, 2021
Մշակութային լուրեր

Քերամի քաղաքապետարանը՝ Իրանում ՅՈՒՆԵԿՍՕ-ի տարածաշրջանային գրասենյակի, Երեխաների պաշտպանության համաշխարհային հիմնադրամի, Իրանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի և զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ նախատեսում է կազմակերպել մանկապատանեկան նկարչության համաշխարհային փառատոն:

Փառատոնի առաջին շրջափուլի այս տարվա թեման է «Կյանքի շրջակա միջավայրը՝ տնից մինչև գալակտիկա, այն ամենը, ինչ հետաքրքիր է երեխաներին»: Փառատոնին կարող են մասնակցել 5-15 տարեկան երեխաները:

Միջոցառմանը մասնակցելու համար հարկավոր է մինչև 2021 թ. ապրիլի 30-ը գրանցվել https://cipfk.com/register/?lang=en կայքէջում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն