Մեզ հաղթելը դժվար է, երբ էպոսի ոգեղեն ուժը մեզ հետ է:
Նոյեմբերի 28-ին «Սասնա ծռեր» էպոսի մուտքի դաս էր Սիսիանի ավագ դպրոցի 9-րդ «ա» դասարանում: Դասը հետազոտական-վերլուծական էր: Աշակերտները կատարել էին հետազոտական աշխատանքներ նյութի շուրջ ու իրենց տեղեկույթով կազմել անհատական-հետազոտական անկյուններ:
Դասն սկսվեց հայրենասիրական երգով, այնուհետև Արման Կարապետյանը ներկայացրեց իր գրած բանակապերը՝ էպոսի գլխավոր հերոսների անուններով, որ նաև ճյուղերի հետաքրքիր ներկայացում էր:
Դասի վերլուծական փուլում ամեն աշակերտ ներկայացրեց իր աշխատանքը: Նրանք սկսեցին էպոսի կազմավորման պատւմական ակնարկից՝ հասցնելով մինչև համահավաք բնագիրը և ստեղծողների մասին տեղեկույթը: Կապ ստեղծվեց կերպարվեստի (կոջոյանական ձևավորումներ), քանդակագործության(Երվանդ Քոչար), կինոարվեստի և անիմացիոն արվեստների միջև:
Դասի հերոսական ոգին ամբողջացավ ազգագրական պարով:
Դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Վարդուհի Իվանյան