ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կարող ենք պաշտպանվել սպառնալիքից

Մարտի 1, 2021
Դպրոցական անցուդարձ

Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ մարտի 1-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի զինղեկ, փոխգնդապետ Գարիկ Ներսեսյանը բարձր մակարդակով կազմակերպել ու անցկացրել է պատերազմի սպառնալիք «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարում և տուժածներին բուժօգնության ցուցաբերում:

Մանրակրկիտ մշակված պլանի համաձայն կատարվել են նախնական աշխատանքներ, կապված` անձնակազմի հաճախումների, բացակաների ցուցակների, պարապմունքների անցկացման, միջոցառման կարգի և նպատակի, ապաստարանի կարգավորման, անվտանգության կանոնների հետ:

Միջոցառմանը մասնակցեցին, ջոկատներիր հետ փոխհամագործակցեցին և անհրաժեշտ աշխատանքներ կատարեցին Հայկական Կարմիր խաչի ընկերության Սյունիքի մ/մ «Առաջին օգնության» բաժնի կամավորներ` Մարիաննա Հարությունյանը, Հասմիկ Ազարյանը, Էլեն Գրիգորյանը (Կապանի բժշկական քոլեջ), Դավիթ Պողոսյանը (Կապանի տարածաշրջանային քոլեջ):

ԱԻՆ Սյունիքի մարզային փրկարար վարչության աշխատակիցների ներկայությունը առավել տոնական դարձրեց օրը, իսկ անձնակազմի հետ հաղորդակցվելը հանդիսացավ մասնագիտական գիտելիքների և փորձի փոխանակման, ինչպես նաև հմտությունների զարգացման դասընթաց:

Կապանի N 5 հիմնական դպրոց