Ալավերդու թիվ 10 հիմնական դպրոցի հոգեբան Նարինե Մուրադյանը «Տարվա լավագույնները» մրցույթի հաղթողներից է: Մրցույթը, որի նպատակն է խրախուսել առարկայական խորը պատրաստվածություն ունեցող, ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժներին, տարածել նրանց մասնագիտական և մանկավարժական առաջավոր փորձը, ինչպես նաև նպաստել հասարակության շրջանում ուսուցչի հեղինակության բարձրացմանը, իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Նարինեն մրցույթին ներկայացրել էր «Ինչպե՞ս կողմնորոշվել մասնագիտությունների աշխարհում» ծրագիրը, որը տեղ է գտել լավագույն տասնյակում: Նմանօրինակ ծրագիր ներկայացնելու միտքը ծագել է COVID-19 համավարակի շրջանում, երբ հարկ եղավ վերանայել մեր կյանքի բոլոր ոլորտները և շատ նախագծեր տեղափոխել առցանց տիրույթ։ Բացի դրանից՝ անցած տարի առաջին անգամ մրցույթին մասնակցելու հնարավորություն էին ստացել նաև հոգեբանները, ինչը, ծրագրի հեղինակի կարծիքով, շատ կարևոր փոփոխություն էր։
«Քանի որ սահմանված կարգով դպրոցի հոգեբանները չեն կարող մասնակցել որակավորման տարակարգի բարձրացման ծրագրերին, և գործընկերների հետ փորձի փոխանակման հնարավորությունները խիստ սահմանափակ են, շատ կարևոր էր այս նախագծին մասնակցությունը»,- նշում է հեղինակը։ Ծրագիրը, որին մասնակցել է Հայաստանի և Արցախի 38 աշակերտ, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի «Հեռավար ուսուցում» համակարգում կազմակերպվել է 2020 թվականի մայիս-հունիս և այս տարվա փետրվար ամիսներին:
Նարինեի խոսքով՝ ծրագիրը նպաստում է մասնակիցների մասնագիտական կողմնորոշմանը և ինքնաճանաչման հմտությունների զարգացմանը. «Ծրագրի շրջանակում աշակերտներին տրամադրում ենք մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ տեսական նյութեր, քննարկում և վերլուծում ենք տարբեր ոլորտների մասնագետների հաջողության պատմությունները, զարգացնում մասնակիցների ինքնաճանաչման հմտությունները, մասնագիտական հակումները և հնարավորությունները: Այդ ամենից զատ՝ նրանց սովորեցնում ենք մասնագիտության ընտրության և աշխատաշուկա մուտք գործելու վերաբերյալ գործնական հմտություններ»։
Կոտայքի մարզի Բջնիի Հ. Թումանյանի անվան միջնակարգ և Հրազդանի թիվ 2 դպրոցների դասվարներ Գայանե Լաչինյանը և Նազանի Հարությունյանը ևս «Տարվա լավագույնները» մրցույթի հաղթողներից են: Նրանց ներկայացրած ծրագիրը՝ «Էկոլաբորատորիաները տարրական դասարաններում», տեղ է գտել «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգի լավագույն տասնյակում՝ արժանանալով ԿԳՄՍ նախարարության մրցութային հանձնաժողովի բարձր գնահատականին:
Գայանե Լաչինյանը համոզված է՝ Հայաստանը էկոլոգիապես զարգացած երկիր դառնալու մեծ ներուժ ունի. «Վերջին շրջանում շատ դպրոցներում ստեղծվել են առարկայական լաբորատորիաներ, որտեղ աշակերտները հնարավորություն ունեն բացահայտելու իրենց ներուժը՝ արդեն այդ տարիքից դնելով ապագայի հաջողության հիմքերը: Նրանց համակել է սովորելու, նորը ճանաչելու և արարելու ցանկությունը: Եվ երկար տարիներ աշխատելով կրտսեր դպրոցում՝ հասկացանք, որ «Ես և շրջակա աշխարհը» առարկայի շրջանակում անհրաժեշտ է ունենալ ժամանակակից առարկայական լաբորատորիայի օրինակելի մոդել, որպեսզի բացի դասագրքից՝ սովորողները գործնականում կիրառեն իրենց ստացած գիտելիքները»:
Նազանի Հարությունյանի խոսքով՝ ծրագրի շրջանակում պատրաստվում են Բջնիի միջնակարգ և Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոցներում ստեղծել էկոլաբորատորիաներ. «Ցանկանում ենք ձևավորել այնպիսի ուսումնական միջավայր, որտեղ դպրոցականները կկարողանան բացահայտել իրենց ներուժը՝ փորձարկումներ և փոքրիկ հետազոտություններ կատարելով: Այդ նպատակով նախ անհրաժեշտ են համապատասխան միջավայր՝ դասասենյակ, ինչպես նաև կահավորանք և ժամանակակից սարքավորումներ: Հաջորդ խնդիրն է՝ ապահովել սովորողների ներգրավածությունն արտադասարանական ժամերին և ծնողների շրջանում կազմակերպել սեմինարներ ու հարցումներ»,- ծրագրի մանրամասներն է պատմում Նազանին:
Մեր զրուցակիցները վստահ են՝ ծրագրի իրականացման դեպքում կրտսեր դպրոցում կստեղծվի առաջին էկոլաբորատորիայի մոդելը, որի շրջանակում սովորողները հաճույքով կմասնակցեն կազմակերպվող բոլոր միջոցառումներին, կմեծանա հետաքրքրությունը բնապահպանության, հետազոտությունների նկատմամբ, նրանք կսովորեն խնամել սենյակային բույսեր, կհետազոտեն բույսերի կառուցվածքը և տեսակները, միջին դպրոցում կկատարեն փորձեր ու հետազոտություններ, որոնց արդյունքում ավագ դպրոցում կձևավորվի տարածաշրջանը ճանաչող և էկոլոգիապես գրագետ անձնավորություն:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ