ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Համագործակցություն կյանքի շտրիխ կոդավորման միջազգային կոնսորցիումի (iBOL) հետ

Մարտի 1, 2021
Լուրեր կազմակերպություններից

Կյանքի շտրիխ կոդավորման միջազգային կոնսորցիումի (iBOL) և ՀՀ գիտության կոմիտեի միջև 2019 թ. հուլիսին կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակում 2020 թ. փետրվարին ստորագրվել է ֆինանսական պարտավորությունների մասին պայմանագիր, որով սահմանվել են հուշագրով ստանձնած պարտավորություններն ու հանձնառությունները։

Կյանքի շտրիխ կոդավորման միջազգային կոնսորցիումի նպատակն է նկարագրել մոլորակի բոլոր կենդանի տեսակներն ըստ մոլեկուլային մարկերների (շուրջ 10 մլն տեսակ), և այդ տվյալները ներառել ընդհանուր տեղեկադարանում։ iBOL-ի ծրագրերին մասնակցությունը հայ կենսաբաններին թույլ կտա իրականացնել հազարավոր տեսակների հետազոտություններ մոլեկուլային մակարդակում, ինչպես նաև ինտեգրվել համաշխարհային նշանակության գիտական աշխատանքներին։ Նախագծի գիտական հանձնաժողովում Հայաստանը միաժամանակ ներկայացնում են երկու մասնագետներ՝ ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ԵՊՀ գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Հարությունյանը և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը:

ՀՀ գիտության կոմիտեի և iBOL-ի միջև կնքված պայմանագրի շրջանակում Հայաստանի մասնագետներն արդեն մասնակցում են երկու միջազգային ծրագրերի: Դրանցից մեկը «Կովկասում կյանքի շտրիխ կոդավորում» ծրագիրն է (Caucasus Barcode of Life - CaBOL), որը ֆինանսավորում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կրթության և հետազոտությունների նախարարությունը: Ծրագրում ներգրավված են Գերմանիայի, Հայաստանի, Վրաստանի մի շարք գիտական և կրթական հաստատություններ: Ծրագրի նպատակն է ստեղծել կենսաբազմազանության կենտրոն, որտեղ կհավաքագրվեն Կովկասի հարուստ կենսաբազմազանության կենդանիների և բույսերի տեսակներ, և կստեղծվի տվյալների բազա: Ծրագրում Հայաստանից ներգրավված են Երևանի պետական համալսարանը և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը:

2020 թ.-ին կենտրոնի մասնագետները՝ լաբորատորիայի վարիչ Մարկ Քալաշյանը և Մարինե Դալլաքյանը, ինչպես նաև ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի մասնագետները, չնայած Հայաստանում համավարակով պայմանավորված ծանր իրավիճակին, իրականացրել են դաշտային աշխատանքներ, որոնց ընթացքում Հայաստանի մարզերում հավաքագրվել են մեծ քանակով նմուշներ: Հայաստանում հավաքված նմուշների լաբորատոր մշակումն իրականացվելու է հիմնականում ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի լաբորատորիայում՝ ամբիոնի վարիչ Մարինե Առաքելյանի և ամբիոնի աշխատակիցներ Աստղիկ Ղազարյանի ու Սարգիս Աղայանի ղեկավարությամբ: CaBOL-ի տվյալների բազան կարևոր գործիք կդառնա Հայաստանի բնության հարուստ կենսաբազմազանության պահպանմանն ուղղված հանրային միջոցառումների իրագործման համար:

Պայմանագրի շրջանակում Հայաստանի գիտնականները մասնակցում են նաև Եվրոպական հետազոտական խորհրդի կողմից աջակցվող «Մոլորակի կյանքի գույքագրում» ծրագրին (LIFEPLAN – A Planetary Inventory of Life), որով նախատեսվում է ժամանակակից մեթոդներով համաշխարհային մասշտաբով իրագործել կենսաբազմազանության ուսումնասիրություն: Ծրագրի առաջատար կազմակերպություններն են Հելսինկիի համալսարանը և Շվեդիայի գյուղատնտեսական համալսարանը: Վերջիններիս գլխավորությամբ ավելի քան հարյուր երկրներում ստեղծվել են աշխատանքային խմբեր: Հայաստանում ևս ձևավորվել է աշխատանքային խումբ (Մ. Քալաշյանի ղեկավարությամբ), որում ընդգրկված են Երևանի պետական համալսարանի, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի և ՀՀ ԳԱԱ Ա. Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի մասնագետներ: Համագործակցող կողմերի միջև կնքվել է համաձայնագիր, և կազմակերպությունները ստացել են ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ժամանակակից որոշ սարքավորումներ:

Նախատեսվում է աշխատանքները սկսել 2021 թ. մարտից:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)