ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական նորամուծությունները (մաս 3)

Մարտի 2, 2021
Պաշտոնական

Ներկայացնում ենք Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական նորամուծությունները:

Կրթական ծրագրերի հավատարմագրում

Ներկայում հավատարմագրման գործընթացները կանոնակարգվում են ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, համաձայն որի՝ բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրումը պարտադիր է, իսկ ծրագրային հավատարմագրումը՝ ոչ պարտադիր։ Գործող կարգով ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակում բուհի ընտրությամբ երեք ծրագիր է ներկայացվում գնահատման։ Ծրագրային հավատարմագրման բացակայությունը բացասաբար է անդրադառնում կրթական ծրագրերի որակի վրա՝ հանգեցնելով ծրագրերի մանրատվածությանը, դասավանդման, ուսումնառության և գնահատման համակարգերի արդիականացման խթանների բացակայությանը, մարդկային և ֆինանսավորման ռեսուրսների օպտիմալ բաշխմանը։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ բարձրագույն կրթության կրթական ծրագրերի հավատարմագրման գործընթացը նշված խնդիրները համակարգված լուծելու և ծրագրային բարեփոխումներն իրականացնելու հիմնական գործիքն է։

Օրենքի նախագծով բուհերի կրթական ծրագրերը պետք է անցնեն պարտադիր հավատարմագրում։ Հավատարմագրման գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները նախագծով վերապահվում են Կառավարության հաստատած հավատարմագրման կարգին։

Օտար լեզուներով կրթական ծրագրերի կամ առանձին դասընթացների իրականացում

Գործող օրենքով ՀՀ քաղաքացիների համար կրթական ծրագրերի կամ առանձին դասընթացների իրականացումն օտար լեզուներով չի թույլատրվում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ օտար լեզուն կրթական ծրագրի մասնագիտական ուղղվածությունն է։ Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիներն օգտվում են այդ հնարավորությունից միջպետական համաձայնագրերով ստեղծված բուհերում կամ արտասահմանյան բուհերի մասնաճյուղերում սովորելիս։ Դա անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում ՀՀ պետական բուհերի համար՝ բարձրագույն կրթության արտաքին հարթակներում խոչընդոտելով դրանց միջազգայնացմանը և տեսանելիությանը։

Օրենքի նախագիծն առաջընթաց է արձանագրում այդ խնդրի լուծման հարցում. պահպանելով հայերենի՝ որպես կրթության լեզվի հիմնարար դրույթը, առաջարկվող կարգավորումը նախատեսում է, որ պետական բուհերում որոշ դասընթացներ կամ դասընթացների առանձին թեմաներ, ուսումնական մոդուլներ և կրթական ծրագրեր կարող են դասավանդվել օտար լեզվով։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)