ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դաս ռուսաց լեզվից

Մարտի 5, 2021
Դպրոցական անցուդարձ

Մասիս քաղաքի հ․3 հիմնական դպրոցում 9ա դասարանում ռուսաց լեզու առարկայից անցկացվեց բաց դաս (ուսուցիչ՝ Լ. Հարությունյան)։

Դասի թեման էր՝ "Стихи мои , расскажите про жизнь мою,,: Դասի ամբողջ կառուցվածքը ստեղծագործական ոգով էր ... Դասի ընթացքում օգտագործվեցին տարբեր մեթոդներ, ՏՀՏ, միջառարկայական կապ ստեղծվեց գրականության և պատմության հետ։ Դասը հագեցած էր դասագրքից դուրս հետաքրքիր տեղեկատվությամբ։

Խթանման փուլի ընթացքում կիրառվեց ,, Линия времени" (Ժամանակային ուղի) մեթոդը, որն իրենից ենթադրում էր քայլերի շղթայակապ հաջորդականություն։ Իմաստավորման փուլի ժամանակ կիրառվեց «Բլումի» մեթոդը, որտեղ մանրամասնորեն բացահայտվեցին թեմային վերաբերող բոլոր հարցերի պատասխանները ։ Դասի ժամանակ օգտագործվեցին տարբեր դիդակտիկ պարագաներ .ներկայացվեց Ս. Եսենինի կենսագրությունը և ստեղծագործությունները։

Ներկաները վայելեցին կիթառի մեղմանուշ ձայնը, աշակերտուհի Սուսաննա Կարապետյանի գեղեցիկ կատարմամբ։ Երեխաները կարդացին բանաստեղծություններ՝ ռոմանսի տեսքով։ Կշռադատման փուլում դասն ամփոփվեց «6 գլխարկ» մեթոդի միջոցով։