ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ամփոփվել է «Արժևորենք ազգային երաժշտական մշակութային ժառանգությունը Շիրակի մարզում» ծրագիրը

Մարտի 9, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Ծիրանափող» մշակութային երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ամփոփվել է «Արժևորենք ազգային երաժշտական մշակութային ժառանգությունը Շիրակի մարզում» ծրագիրը, որի նպատակը մարզի ժողովրդական երգարվեստի ժառանգության գույքագրումն ու տարածումն է: Այսօր այդ ժառանգության հիմնական կրողներն ավագ սերնդի ներկայացուցիչներն են։

Շիրակի մարզի Արթիկ և Անի տարածաշրջանների 10 համայնքների (Նոր կյանք, Սպանդարյան, Ձորակապ, Իսահակյան, Քարաբերդ, Սարատակ, Բենիամին, Փանիկ, Գետափ, Մեծ Մանթաշ) տարբեր տարիքի կրողներից գրանցվել են 20-ից ավելի հայկական ավանդական երաժշտության բացառիկ նմուշներ, որոնցից 10-ը նոտայագրվել են, իսկ 7-ը՝ գործիքավորվել։ Դրանք մինչ այժմ չհնչած երաժշտական նմուշներ են, ինչպես նաև հայտնի գործերի նորովի կատարումներ, որոնք տեսանկարահանվել և ձայնագրվել են, իսկ արդյունքները՝ տպագրվել գրքույկում: Ծրագրի ավարտին Գյումրու Ժողովրդական գործիքների պետական նվագախմբի և «Շերամ» անսամբլի սաների կատարմամբ կազմակերպվել է ժողովրդական երաժշտության համերգ։

Նմանօրինակ ծրագրերի իրականացումը կարևորվում է Հայաստանի տարբեր համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, դրա ճանաչելիության բարձրացման, համայնքներում ժառանգության պահպանության նկատմամբ հարգանքի ու գնահատանքի ձևավորման, ինչպես նաև այն սերունդներին փոխանցելու առումով։

Ծրագրի արդյունքներին կարելի է ծանոթանալ «Ծիրանափող» մշակութային երիտասարդական ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում և յութուբյան էջում։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…