ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տեղեկատվական հանդիպում MSCA ծրագրի վերաբերյալ

Մարտի 11, 2021

«Հորիզոն Եվրոպա» 2021-2027 թթ. ծրագրի շրջանակում կշարունակի գործել «Մարի Սկլոդովսկա-Կյուրի» գործողությունների ծրագիրը (Marie Skłodowska-Curie Actions, MSCA)` հնարավորություններ ընձեռելով հետազոտողների և գիտական ու գիտատեխնիկական կազմակերպությունների համար:

«Մարի Սկլոդովսկա-Կյուրի» գործողությունների ծրագիրն առանցքային նշանակություն ունի գիտության զարգացման, միջազգային և միջառարկայական գիտական համագործակցության համար:

2021 թ. մարտի 23-ին` Երևանի ժամանակով ժ. 12:00-15:30 (9:00-12:30 CET), տեղի կունենա առցանց տեղեկատվական հանդիպում՝ «Հորիզոն Եվրոպայի» շրջանակում «Մարի Սկլոդովսկա-Կյուրի» գործողությունների ծրագրում կատարված փոփոխությունների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում կներկայացվի ծրագրին դիմելու ընթացակարգը, իրենց փորձով կկիսվեն նախորդ ծրագրի շահառուները և ղեկավարները: Առանձին կներկայացվի հետդոկտորական (նախկինում` անհատական) կրթաթոշակի համար դիմելու կարգը:

Միջոցառմանը կարող են մասնակցել հետազոտողներ, բուհերի, գիտական և գիտատեխնիկական կազմակերպությունների, գիտության ֆինանսավորմամբ զբաղվող գործակալությունների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտով հետաքրքրված այլ անձինք:

Հետաքրքրող հարցերը հնարավոր է ուղղել կազմակերպիչներին մարտի 18-ից սկսած:

Հանդիպմանն առցանց մասնակցելու հղումը` https://webcast.ec.europa.eu/marie-sklodowska-curie-actions-msca-under-horizon-europe-information-event:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ anna.antonyan

    Հարգելի ուսուցիչներ,սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման՝ << Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում>>:Տարրական դասարաններում գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումն ունի մի շարք առանձնահատկություններ: Դրանց նկատառմամբ և ճիշտ գործադրմամբ աշակերտների կողմից թեմայի յուրացումը…

  • Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարրաններում

    Թեմայի հեղինակ՝ Մադաթյան Կարինե

    ՀարգելիÕœ, ուսուցիչներ սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման<<Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարաններում>>:Ինչպես գրականության մեջ իրականության երևույթների արտացոլումը թերի կլիներ առանց քնարերգության, այնպես էլ դպրոցը չէր կարողանա իրագործել իր առջև դրված…

  • Գնահատման նոր համակարգը դպրոցներում. մոտիվացիայի անկու՞մ, թե՞ աճ:

    Թեմայի հեղինակ՝ Գ. Գևորգյան

    Գնահատել նշանակում է որոշել գիտելիքների,հմտությունների,արժեքների և դիրքորոշումների մակարդակը,որոնք սահմանված են ուսումնական առարկաների չափորոշիչներով: Այսօր հանրակրթական դպրոցներում գոյություն ունեն գնահատման երկու փոխկապակցված ձևեր՝ձևավորող և միավորային:2021թ.-ին,երբ դպրոցներում նոր էր ներդրվելու ձևավորվող գնահատման…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: :Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…