ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայ ըմբիշները Բուդապեշտում կպայքարեն Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար

Մարտի 15, 2021
Սպորտային լուրեր

Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի հավաքականներից 4-ական ըմբիշ մարտի 18-21-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կպայքարի Օլիմպիական խաղերի ուղեգրի համար: Հունահռոմեականներից Բուդապեշտ են մեկնելու Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ), իսկ ազատոճայիններից՝ Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ)։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանի խոսքով՝ սպասելիքները մեծ են. «Բնականաբար, տևական մրցումային դադարն իր բացասական ազդեցությունն է ունեցել տղաների սպորտային որակների վրա: Գրեթե մեկ տարվա բացը փորձել ենք լրացնել Աշխարհի գավաթի անհատական խաղարկության, Հայաստանի առաջնության և Կիևի միջազգային մրցաշարի միջոցով՝ ըմբիշներին հնարավորինս վերադարձնելով նախկին մարզավիճակին: Տղաներից մեծ սպասելիքներ ունենք, որևէ մեկին առանձնացնել չեմ ցանկանում. վստահ եմ՝ բոլորն էլ ջանք չեն խնայելու»:

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը դեռևս չունի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի խոսքով՝ այժմ տղաները մարտական են տրամադրված և պատրաստ են Տոկիոյի ուղեգրերի համար պայքարին. «Երկար ենք պատրաստվել այս մրցաշարին: Վերջին առաջնությունները և հավաքները ցույց տվեցին, որ տղաները պատրաստ են։ Բոլորից էլ ակնկալիքները մեծ են, բայց Արսենի և Վազգենի հնարավորությունները փոքր-ինչ ավելի մեծ են, քանի որ նրանք միջազգային մրցաշարերում արդեն ապացուցել են իրենց բարձր կարգը»:

Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի համար եվրոպական վարկանիշային մրցաշարին մասնակցելու է 35 երկրի 280 ըմբիշ, ուղեգիր են նվաճելու միայն եզրափակիչ դուրս եկած մարզիկները: Եվս մեկ վարկանիշային մրցաշար նախատեսված է մայիսի 6-9-ն անցկացնել Սոֆիայում (Բուլղարիա)։

Հիշեցնենք, որ այժմ հայ ըմբիշներից Օլիմպիական խաղերի ուղեգրեր ունեն միայն Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…