ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նշվել է Եղիշե Չարենցի ծննդյան 124-ամյակը

Մարտի 15, 2021
Մշակութային լուրեր

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը նրա ծննդյան 124-ամյակին նախաձեռնել էր մի շարք հետաքրքիր, յուրօրինակ և բովանդակալից միջոցառումներ։ Հատկանշական է, որ միջոցառումների մեկնարկը տրվել է Հավերժի ճամփորդի ծննդյան նախօրեին՝ մարտի 12-ին։ Այդ օրը թանգարանում մեկնարկել է առաջին առցանց էքսկուրսիան, որի առաջին մասնակիցներն էին «Օպտիմ» ընկերության աշխատակիցները։ Նախատոնական օրն ավարտվել է դասական երաժշտական ծրագրով։

Դասական համերգի ընթացքում ելույթներով հանդես են եկել միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ Ստեֆանի Քոչարյանը (սոպրանո), Էրիկ Մանուկյանը (1-ին ջութակ), Ռիմա Միրզոյանը (2-րդ ջութակ), Նարեկ Ասատրյանը (ալտ), Վահե Դանիելյանը (թավջութակ), Սաթենիկ Սարգսյանը (ֆլեյտա)։

Ծրագրում հնչել են Վ․ Ա․ Մոցարտի, Ջ․ Ռոսինիի, Գ․ Ֆ․ Հենդելի, Ա․ Վիվալդիի, Ա․ Չեստիի, Ալ․ Ստրադելլայի, Հ․ Պյորսելի ստեղծագործություններից և աշխարհահռչակ դասականների չարենցյան թարգմանություններից, որոնք ասմունքել է Սոնա Համբարձումը։

Եղիշե Չարենցի ծննդյան օրը՝ մարտի 13-ին, նրա տուն-թանգարանի աշխատակազմը, Ե․ Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցչական կազմը, Ռաֆայել Վահանյանի շախմատի դպրոցի փոքրիկ սաները, բանաստեղծի պոեզիայի սիրահարներն այցելել են Չարենցի հուշակոթող («Ամբոխները խելագարված» հուշարձան)՝ հարգանքի տուրք մատուցելու, ծաղիկներ խոնարհելու․ հնչել են մեծ պոետի բանաստեղծություններից։ Չարենցյան օրվա գեղեցիկ շարունակությունն արդեն թանգարանում էր։ Կայացել է «Չարենց-Նամե» գրքի շնորհանդեսը, որը վերահրատարակվել էր թանգարանի աշխատակազմի գիտական ներուժի ջանքերով։

Շարժվելով ժամանակին համահունչ՝ թանգարանը համալրվել է տեխնիկական նորամուծությամբ։ Օրվա գլխավոր անակնկալը Ռեգինա Ղազարյանի՝ «Չարենցի վերջին ճանապարհը՝ հավերժություն» կտավի վերակենդանացող ցուցադրությունն էր։
ARloopa հավելվածի միջոցով տակառից դուրս են հորդում Չարենցի ձեռագրերը՝ տարածվելով թանգարանի ցուցասրահով։ Այցելուն, հպվելով «ձեռագրերին», կարող է ծանոթանալ դրանց բովանդակությանը։

Չարենցյան օրն ամփոփվել է «Նաիրյան» վոկալ անսամբլի գեղեցիկ համերգով. հնչել են կոմիտասյան երգերից։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)