ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայտնի են Հայաստանի թաեքվոնդոյի առաջնության մրցանակակիրները

Մարտի 16, 2021
Սպորտային լուրեր

«Դինամո» ՄՀԿ-ում կայացել է Հայաստանի թաեքվոնդոյի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցել է 34 մարզիկ (29 տղա, 5 աղջիկ)՝ հանրապետության մարզերից, Երևանից և Արցախից:

Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ և գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանի խոսքով՝ մասնակիցների սակավությունը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակի և պատերազմի հարուցած դժվարություններով. «Նախորդ տարիների համեմատ՝ մասնակիցների քանակը քիչ է, թաեքվոնդոյիստներից շատերը վիրավորվել են պատերազմում, մի մասը կորոնավիրուսի համավարակի ընթացքում կորցրել է մարզավիճակը: Համավարակի պատճառով մեր մարզաձևը ևս շատ է տուժել, տևական ժամանակ թաեքվոնդոյիստները մարզվել են առանց սպարինգ-մրցակիցների, ինչն իր բացասական ազդեցությունն է ունեցել: Հաշվի առնելով համավարակի տարածման ներկայիս միտումները՝ Հայաստանի առաջնությունը մի փոքր վաղ կազմակերպեցինք»:

Առաջնության արդյունքներով ձևավորվելու է հավաքական թիմը, որն առաջիկայում ուսումնամարզական հավաք կանցկացնի՝ պատրաստվելով ապրիլի 8-11-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Վարդան Ղահրամանյանի խոսքով՝ եվրոպական ստուգատեսի արդյունքում հայտնի կդառնան այն երկու թաեքվոնդոյիստները, որոնք արդեն մայիսին կրկին Սոֆիայում կմասնակցեն Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարի:

Հայաստանի թաեքվոնդոյի առաջնության մրցանակակիրներն են՝

Տղաներ

54 կգ

  1. Համլետ Մկրտչյան
  2. Վարոս Խաչատրյան
  3. Նիկոլայ Մանուկյան

58 կգ

  1. Գարեգին Մախմուրյան
  2. Սարգիս Մուրադյան
  3. Սուրեն Այդինյան

63 կգ

  1. Վահան Բաբայան
  2. Նարեկ Անանյան
  3. Հրաչ Հակոբյան

68 կգ

  1. Սլավա Խաչատրյան
  2. Բաբկեն Սարգսյան
  3. Արթուր Գյուրջյան

74 կգ

  1. Ռոման Հայրապետով
  2. Դևիդ Բաբախանյան

80 կգ

  1. Սարգիս Սարգսյան
  2. Դավիթ Վարդումյան
  3. Իգոր Կարապետյան

87+ կգ

  1. Արսեն Գրիգորյան
  2. Նորիկ Գևորգյան

Աղջիկներ

62 կգ

  1. Մելինե Հովհաննիսյան
  2. Մարիամ Ավետիսյան

-49 կգ

  1. Ջուլիետա Սեդրակյան
  2. Դիանա Հակոբյան
  3. Նատալյա Գոլչենկո

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…