ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Հայաստանի օրեր»՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային Սոֆիայի կենտրոնում. ներկայացվել են հայկական մշակութային արժեքները

Մարտի 16, 2021
Մշակութային լուրեր

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության տարածաշրջանային Սոֆիայի կենտրոնում իրականացվել է «Ոչ նյութական մշակութային ժառանգության օրեր» նախագիծը, որում ներկայացվել են անդամ պետությունների, այդ թվում Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցուցակում դեռ չընդգրկված տարրերը: Նախագծի նպատակներն էին ոչ նյութական մշակութային ժառանգության արդյունավետ պահպանումն ու հանրահռչակումը, արժեքների՝ սերնդեսերունդ փոխանցումն ու դրանցով ոգեշնչումը: Նախագծի «Հայաստանի օրեր» միջոցառման շրջանակում ներկայացվել են հայկական ասեղնագործության, փայտի գեղարվեստական մշակման և ուտելի բույսերի մասին՝ առանձին-առանձին անդրադառնալով յուրաքանչյուր տարրի յուրահատկություններին:

Բացման խոսքով հանդես է եկել Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արմեն Եդիգարյանը, ով կարևորել է Սոֆիայի կենտրոնի նախաձեռնությունը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման և իրազեկման, ինչպես նաև Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանի բոլոր երկրների ակտիվ մասնակցության և համագործակցության առումով՝ ընդգծելով հայ-բուլղարական դեռևս միջնադարից եկող պատմական ու մշակութային առնչությունները:

Տեղափոխությունների ընթացքում Բուլղարիայում հաստատվել են տարբեր մասնագիտությունների տեր հայ արհեստավորներ, որոնք իրենց ստեղծագործական գործունեության ընթացքում ոչ միայն պահպանել են հայկական մշակույթի բնորոշ տարրերը, այլև մեծ ներդրում են ունեցել տեղական մշակութային ժառանգության պահպանության և մշակութային փոխազդեցությունների գործընթացներում: Որպես քրիստոնյա մշակույթի կրողներ՝ առկա են հայ-բուլղարական ընդհանրություններ` կապված տոների, հավատալիքների և սովորույթների, ուտեստի մշակման ավանդական եղանակների և հացի պաշտամունքի հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացրել է 2006 թ. և մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցել է «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008 թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010 թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012 թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014 թ.), «Քոչարի. ավանդական խմբապար» (2017 թ.), «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» (2019 թ.), «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» (2020 թ.) տարրերը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)