ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սպորտային միջոցառում՝ նվիրված կանանց տոնին

Մարտի 18, 2021
Դպրոցական անցուդարձ

Դարերի վկայություն է այն ճշմարտությունը, որ հայ կինը, լինելով աշխարհի ամենախոնարհ, նուրբ ու սրտացավ էակը, միաժամանակ ուժեղ կամքի, աներևակայելի համբերության և հզոր ուժի մարմնացումն է: Անառարկելի է հայ կանանց դերը, ինչպես ընտանիքի պահպանման, նոր սերնդի դաստիարակության, այնպես էլ պետության համար կարևորագույն և շրջադարձային ժամանակաշրջաններում:

Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչներ՝ Լ. Սողոմոնյանը և Ս. Հակոբյանը կազմակերպել էին սպորտային

միջոցառում՝ նվիրված կանանց տոնին։Միջոցառումը իր տեսակով տարբերվող և կրեատիվ էր։ Սովորողները նախ շնորհավորեցին ներկաներին՝ իրենց պարային համարներով, որից հետո սկսվեց բասկետբոլ֊խաղ՝ տեխնիկական տարրերով,իսկ յուրաքանչյուր տուգանային նետում նվիրված էր տնօրեն՝ Է. Մուրադյանին և ուսուցչական կազմին։

Միջոցառումը իր ավարտին մոտեցավ՝ձնծաղիկներ նվիրելով, որոնք հետաքրքիր և տարբերվող լուծում էին ստացել օղակի և գնդակի միջոցով։

Ուսուցիչներին և սովորողներին շնորհակալություն հայտնեց տնօրեն՝ Է. Մուրադյանը՝ դրական լիցքեր, խինդ, գարնանային թարմություն և ժպիտ պարգևելու համար։