ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երևանում մեկնարկել է Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովը

Սեպտեմբերի 6, 2016
Պաշտոնական

Երևանում մեկնարկել է Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովը, որին մասնակցում են 65 երկրների 250 ներկայացուցիչներ, այդ թվում մոտ երկու տասնյակ նախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Համաժողովի մասնակիցներն առավոտյան այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:
Համաժողովի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել Մարիոթ Արմենիա հյուրանոցային համալիրում: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ներկայացնելով համաժողովի նպատակները և նշանակությունը, նշել է, որ Երեխաների սնուցման համաշխարհային համաժողովը ասիական տարածաշրջանում կազմակերպվում է առաջին անգամ: Համաժողովը կարևոր է ինչպես փորձի փոխանակման, այնպես էլ ճանաչողության առումով՝ հաշվի առնելով, որ համաժողովում շատ են հատկապես աֆրիկյան երկրների պատվիրակությունները: Նախարարն իր խոսքում նշել է , որ դպրոցական սննդի ծրագիրը Հայաստանում գործող ամենահաջողված սոցիալական ուղղվածությամբ կրթական ծրագրերից է. «Այսօր ծրագիրն իրագործվում է բոլոր մարզերում՝ ինչպես կառավարության, այնպես էլ միջազգային դոնորների ֆինանսավորմամբ: Մեր նպատակն է ի վերջո հասնել նրան, որ Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցների կրտսեր դասարաններում մատուցվի տաք սնունդ: Ի սկզբանե ծրագիրը մեկնարկել էր մեր միջազգային գործընկերների աջակցությամբ, սակայն այս պահին արդեն պետական բյուջեն իր է վրա վերցրել բակավական լուրջ պատասխանատվություն: Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում ծրագիրն իրագործվում է պետական բուջեի ֆինանսավորմամբ: Այս տարվանից սկսած Տավուշի մարզում ևս դպրոցական սնունդը կմատուցվի պետության միջոցներով: Հետագայում փորձելու ենք, քայլ առ քայլ աշխարհագրությունն ընդլայնելով, ավելացնել պետության մասնակցությունը ծրագրին ,- նշել է նախարարն և հավելել, որ մեր երկրում ծրագրի իրականացմանը մեծ աջակցություն են ցուցաբերում միջազգային դոնորները:

Լևոն Մկրտչյանի խոսքով՝ բոլոր 1- 4-րդ դասարանցիների սննդի կազմերպման համար դպրոցներում անհրաժեշտ է համապատասխան ենթակառուցվածքների ապահովում. խոհանոցների, սառնարանների և այլ տեխնիկական պայմանների առկայություն: «Այս առումով մեզ համար միջազգային փորձը կարող է օգտակար լինել, ինչպես նաև մեր փորձը կարող է հետաքրքրել այլ երկրների»,- նշել է Լ. Մկրտչյանը և հավելել,,որ Հայաստանում ձևավորվելու է համապատասխան հիմնադրամ, որը կաջակցի դպրոցներին սննդի կազմակերպման համար պահանջվող համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման հարցում. «Շենքային պայմանների վերակառուցման և նորոգման, խոհանոցների ձևավորման համար պահանջվում են ֆինանսական լուրջ միջոցներ, որը պետական բյուջեն իր վրա վերցնել չի կարող: Մենք ակնկալում ենք, որ այդ խնդիրը կլուծվի հիմնադրամի աջակցությամբ»: Նախարարի խոսքով՝ այն մարզերում, որտեղ պետության կողմից իրականացվում է դպրոցական սննդի ծրագիրը, պետբյուջեից յուրաքանչյուր երեխայի համար հատկացվում է օրական մոտ 150 դրամ գումար: Ծրագրի իրականացման ընթացքը վերահսկվում է Պարենի համաշխարհային ծրագրի կողմից:

Համաժողովի մասնակիցներին ողջունել և արդյունավետ աշխատանք են մաղթել Երեխաների սնուցման համաշխարհային հիմնադրամի նախագահ Ջեն Ուայթը, Բրազիլիայի ՊՀԾ Սովի դեմ գերազանցության կենտրոնի տնօրեն Դանիել Բալաբան և ՄԱԿ-ի ՊՀԾ գործադիր տնօրեն Էրթահին Քուզին:

Համաժողովի աշխատանքները շարունակվելու են մինչև սեպտեմբերի 9-ը:

Միջոցառման համակազմակերպիչներն են «Երեխաների սնուցման համաշխարհային հիմնադրամը», Բրազիլիայում գործող ՊՀԾ-ի «Սովի դեմ գերազանցության կենտրոնը» և ՀՀ կառավարությունն` ի դեմս ՀՀ կրթության և գիտության նախարարության: Նախորդ տարիներին համաժողովները տեղի են ունեցել ԱՄՆ-ում, Գանայում, Հարավային Աֆրիկայում, Քենիայում, Եթովպիայում և Բրազիլիայում

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարության կայք

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…