ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային ծրագրեր՝ Մարգահովիտում և Նոյեմբերյանում

Մարտի 19, 2021
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Ճապոնիայի կառավարությունը դրամաշնորհային աջակցության երկու ծրագրեր կիրականացնի Մարգահովիտ և Նոյեմբերյան համայնքներում: Այդ նպատակով այսօր ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել դրամաշնորհների պայմանագրերի ստորագրման արարողություն:

Պայմանագրերը ստորագրել են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան, «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Էմիլիա Մարտիրոսյանը և Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստյանը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ երկու նախաձեռնություններն էլ կարևոր են տարածքային համաչափ զարգացման, մարզերում աղքատության հաղթահարման, ՀՀ գյուղական և մարզային համայնքներում կրթական հնարավորությունների ու սոցիալական ծառայությունների ընդլայնման, մարզական կյանքի աշխուժացման տեսանկյունից: Դրանք, ըստ փոխնախարարի, ՀՀ կառավարության որդեգրած մոտեցումներն են:

«Հաջորդ կարևոր գործոնն այն է, որ Ճապոնիայի կառավարությունը շարունակական աջակցություն է տրամադրում մեր երկրին: Հատկանշական է նաև, որ նախաձեռնությունների կրողը տեղի կառույցներն են: Մարգահովիտում իրականացվելիք ծրագրի միջոցով կաշխուժանա ոչ միայն տվյալ համայնքի, այլև հարակից համայնքների կյանքը: Նոյեմբերյանում իրականացվելիք ծրագրի նախաձեռնությունը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդարանին: Այս ծրագիրը կարևոր է սոցիալական ծառայությունների տրամադրման, կանանց աշխատանքի տեղավորման հեռանկարների, ինչպես նաև լրացուցիչ և շարունակական, մասնավորապես, արհեստագործական կրթության ընդլայնման տեսանկյունից, որի շնորհիվ երիտասարդները հնարավորություն կունենան ստանալու համապատասխան հմտություններ և աշխատանք գտնելով հայրենի մարզում՝ արարել, ստեղծագործել ու ամրացնել այն»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը և հավելել, որ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես պատրաստակամ է հնարավորինս աջակցել նախագծերի հաջող իրականացմանը:

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան իր հերթին ընդգծել է, որ երկու ծրագրերը կիսում են մեկ ընդհանուր նպատակ՝ աջակցել մարդկանց կյանքի բարելավմանը, որն անչափ կարևորում է Ճապոնիայի կառավարությունը:

«Հույս ունեմ, որ այս երկու ծրագրերը կմարմնավորեն մեր երկու երկրների միջև բարեկամությունը և հարաբերությունների ամրապնդումը»,- նշել է դեսպանը՝ հաջողություն մաղթելով նախագծերում ներգրավված բոլոր կողմերին:

Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստյանն ասել է, որ սա երկրորդ նմանօրինակ նախաձեռնությունն է Տավուշի մարզում. առաջինն Իջևանի կենտրոնն է, որը բավականին հաջողություններ է գրանցել, և այդ գործընթացում մեծ մասնակցություն ունի Ճապոնիայի դեսպանությունը:

«Այս նախաձեռնության շնորհիվ իրականանում է մի ամբողջ գյուղի երազանք, որովհետև յուրաքանչյուր երեխա ավելի լավ կյանքի իրավունք ունի: Խաղահրապարակը նաև ներառական է լինելու, և հաշմանդամություն ունեցող երեխաները ևս այցելելու և իրենց առողջ ապրելակերպն այնտեղ կազմակերպելու հնարավորություն կունենան»,- նշել է «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Էմիլիա Մարտիրոսյանը:

«Մարգահովիտ գյուղի դպրոցին մարզասարքերի տրամադրման» դրամաշնորհային ծրագրի շրջանակում 21.300 ԱՄՆ դոլար կտրամադրվի «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ին՝ աշակերտների և մեծահասակների համար Մարգահովիտի դպրոցում խաղահրապարակ ու մարզվելու տարածք կառուցելու, համայնքում առողջ ապրելակերպը խրախուսելու և աշակերտների համար առավել նպաստավոր կրթական միջավայր ապահովելու նպատակով: Խաղահրապարակը և մարզվելու տարածքը նախատեսված են համայնքի՝ ավելի քան 400 աշակերտների և 3000 մեծահասակների համար:

«Նոյեմբերյանում կանանց և երիտասարդների համայնքային կենտրոնի ստեղծման» ծրագրի շրջանակում 70.955 ԱՄՆ դոլար կտրամադրվի Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմին՝ Նոյեմբերյանում համայնքային սոցիալական-կրթական կենտրոն ստեղծելու նպատակով: Այն կծառայի քաղաքի և շրջակա գյուղերի բնակչությանը: Արդյունքում՝ ավելի քան 200 երեխա և երիտասարդ կստանան մասնագիտական (արհեստագործական) վերապատրաստման հնարավորություններ, իսկ շուրջ 50 մեծահասակ՝ սոցիալական աշխատանքի ծառայություններ: Կենտրոնը կմատուցի նաև կրթական և սոցիալ-հոգեբանական ծառայություններ` ներգրավելով տարեկան առնվազն 1000 շահառուի՝ ներառյալ երեխաներին, երիտասարդներին, կանանց և անապահով ընտանիքներին:

Դրամաշնորհային նախագծերն իրականացվում են «Մարդկային անվտանգության «Grassroots»» ծրագրի շրջանակում։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…