ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դաս՝ «Գետեր, լճեր» թեմայով

Մարտի 22, 2021
Դպրոցական անցուդարձ

Մարտի 20-ին Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց բաց դաս՝ «Գետեր, լճեր» թեմայով VԱ դասարանում, որը կազմակերպել էր «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Ռիտա Ղազարյանը:

Եվան, Արմենը, Արսենը, Արթուրը տեղեկացրին գետերի և լճերի մասին: Միջառարկայական կապ ստեղծվեց «Մայրենի», «Երաժշտություն» և «Կերպարվեստ» առարկաների հետ: Աշակերտներն ունեին լրացուցիչ գիտելիքներ, գեղեցիկ նկարներ լճերի , գետերի ու ջրամբարների մասին:

Դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը խրախուսեց աշակերտների ակտիվությունը և կարևորեց ձեռք բերած գիտելիքները, հատկապես մեր կապուտաչյա Սևանի, այն անաղարտ պահելու կարևորության մասին:

Բնագիտական առարկաների մ/մ նախագահ Ք. Շհոյան