ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ուսանող քիմիկոսների 2-րդ մրցաշարը

Մարտի 22, 2021
Դպրոցական անցուդարձ Լուրեր կազմակերպություններից

Փետրվարի 21-ին կայացավ Ուսանող քիմիկոսների 2-րդ մրցաշարը։ Քիմիական գիտելիքների թեժ ու լարված պայքարում հաղթողի կոչումը նվաճեց Երևանի պետական բժշկական համալսարանը ներկայացնող «Օլիմպուս» թիմը: Մրցաշարին մասնակցում էին հայաստանյան բուհերը ներկայացնող թիմեր, որոնք ցանկանում էին զարգացնել վերլուծելու, բանավիճելու և քիմիական հարցերի շուրջ պատասխաններ փնտրելու իրենց կարողությունները: 

Բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող այս նախագծի նպատակն է մեծացնել երիտասարդների հետաքրքրությունը քիմիայի նկատմամբ և նպաստել մեր երկրում գիտության այս ճյուղի զարգացմանն ու նոր մասնագետների ներգրավմանը քիմիայի և հարակից ոլորտներում։ 

Մենք վստահ ենք, որ զարգացած կրթությամբ և գիտությամբ կարող ենք վերափոխել մեր երկիրը:


Քիմիական մեկ օրն «Այբ»-ում