ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Էդիտ պրինտ» հրատարակչության միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և հրատարակչության նախագահ Մկրտիչ Կարապետյանը: Համագործակցությունն ուղղված է Հայաստանի ու սփյուռքի ուսուցիչների մանկավարժական որակների բարելավմանը և մասնագիտական որակավորման շարունակական բարձրացմանը:
Ջանքերի միավորման անհրաժեշտությունը պայմանավորված է ներկա փուլում կրթության առջև ծառացած գլոբալ մարտահրավերներով, Արցախյան երկրորդ պատերազմի և դրա հետևանքներով առաջացած կրթության արդիականացման պահանջով, ինչպես նաև հայեցի կրթության ու դաստիարակության կազմակերպման, ուսուցման նոր տեխնոլոգիաներին, ձևերին և մեթոդներին ուսուցիչների տիրապետման ու նրանց մասնագիտական զարգացման նոր մոտեցումների անհրաժեշտությամբ:
Հուշագրի կողմերը կհամագործակցեն ՀՀ և սփյուռքահայ ուսուցիչների մասնագիտական գիտելիքների ու կարողությունների շարունակական զարգացման ասպարեզում: Մասնավորապես կանցկացվեն ուսուցիչների վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ, նրանց գիտելիքների հարստացմանը և նոր կարողությունների ու հմտությունների ձևավորմանն ուղղված ընթացիկ ու թեմատիկ կարճատև այլ միջոցառումներ՝ դասընթացների, գործնական պարապմունքների, սեմինարների և կլոր սեղանների տեսքով՝ ինչպես առկա, այնպես էլ հեռավար ձևաչափով:
Համագործակցության շրջանակում կմշակվեն ուսուցիչների մասնագիտական զարգացման նոր ծրագրեր, ուսումնական ու մեթոդական ձեռնարկներ, և համատեղ կիրականացվի դրանց փորձաքննությունը: Նախարարությունը և հրատարակչությունը կաջակցեն ՀՀ հանրակրթական դպրոցներին՝ մասնագիտական գրականության, ուսումնամեթոդական ձեռնարկների, ուսումնադիտողական պարագաների տրամադրման և ժամանակակից պահանջներով կահավորված ու տեխնիկական միջոցներով հագեցած լսարանների ձևավորման գործում:
Կողմերը համատեղ ջանքեր կգործադրեն սփյուռքի կրթական պահանջներին համապատասխան ուսումնական գրականության պաշարի ստեղծման ուղղությամբ՝ նոր ձեռնարկների, գրքերի ստեղծման կամ առկա գրականության արևելահայերենով (դասական ուղղագրությամբ) և արևմտահայերենով հրատարակման կամ թարգմանչական աշխատանքի միջոցով: Հատուկ ուշադրություն կդարձվի էլեկտրոնային դասերի նմուշ-օրինակների, էլեկտրոնային նյութերի, ուսումնաօժանդակ ձեռնարկների տրամադրման համար երկկողմանի պայմանների ստեղծմանը:
Նախարարությունը և հրատարակչությունը համատեղ կկազմակերպեն պետական և համահայկական մանկապատանեկան միջոցառումներ: 2020 թ.-ին իրագործված այդպիսի միջոցառումների համատեղ կազմակերպման փորձը լավ հիմք է հետագայում նոր համահայկական ծրագրերի իրագործման համար:
Հիշեցնենք, որ 2020 թ.-ին «Էդիտ պրինտ» հրատարակչությունը ՀՀ ԿԳՄՍՆ-ի աջակցությամբ կազմակերպել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստում «Հայրենագիտություն» առարկայից, ինչպես նաև Ընթերցանության համահայկական մրցույթը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Տառուսուցումը առաջին կարևոր քայլն է ընթերցանության ու գրագիտության զարգացման գործընթացում: Այն պետք է լինի հետաքրքիր, դինամիկ և ներգրավող, որպեսզի երեխաները հեշտությամբ ընկալեն ու հիշեն տառերը: Խաղային մեթոդները հնարավորություն են տալիս…
Ուղիղ հրահանգումով դասավանդումը ուսումնառության մոդել է, որտեղ՝ գիտելիքի ու հմտության փոխանցումը բաժանված է նախապես մանրամասն մշակված, փոքր, կազմակերպված հերթականությամբ քայլերի․ ուսուցիչը ներկայացնում է կոնկրետ քանակի ինֆորմացիա կոնկրետ ժամանակի համար նախապես…
Վիքինախագծերը (Վիքիպեդիա, Վիքիբառարան, Վիքիքաղվածք և այլն) ազատ հասանելի և խմբագրվող հարթակներ են, որոնք հնարավորություն են տալիս սովորողներին ակտիվորեն մասնակցել տեղեկատվության ստեղծման և տարածման գործընթացին: Դրանք խթանում են քննադատական մտածողությունը, հետազոտական…
Հարգելի ուսուցիչներ,սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման՝ << Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում>>:Տարրական դասարաններում գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումն ունի մի շարք առանձնահատկություններ: Դրանց նկատառմամբ և ճիշտ գործադրմամբ աշակերտների կողմից թեմայի յուրացումը…
ՀարգելիÕœ, ուսուցիչներ սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման<<Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարաններում>>:Ինչպես գրականության մեջ իրականության երևույթների արտացոլումը թերի կլիներ առանց քնարերգության, այնպես էլ դպրոցը չէր կարողանա իրագործել իր առջև դրված…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ