ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գազի բացման հանդիսավոր արարողություն Սուրենավանի միջնակարգ դպրոցում

Դեկտեմբերի 5, 2016
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 24-ին  Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն այցելել էր Սուրենավանի միջնակարգ դպրոց՝ մասնակցելու գազի միացման հանդիսավոր արարողությանը, որին իրենց ներկայությամբ պատվել էին նաև փոխմարզպետ Ի. Շադյանը, Արարատի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հ. Գասպարյանը, Արարատի ԳԳՄ տնօրեն Է. Ավոյանը, համայնքապետ Կ. Կարապետյանը, Արարատ քաղաքի «Զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին աջակցող» հկ նախագահ Է. Կոռնենկոն և տարբեր բնագավառների բարձրաստիճան պաշտոնյաներ ու հյուրեր: Մեծարգո մարզպետին դպրոցն ընդունեց աղուհացով, այնուհետև ուղղորդեց կաթսայատուն, որտեղ տեղի ունեցավ բացման արարողությունը: Միջոցառումն իր շարունակությունը գտավ դպրոցի լուսավոր սրահում: Մեկնարկը տրվեց դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ն. Զեյնալյանի ողջույնի խոսքով: Այնուհետև ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Վալյա Ավետիսյանը, ով իր խոսքում կարևորեց իրադարձությունը, քանի որ աշխատանքն իրագործվել էր պետբյուջեի միջոցներով: Շնորհավորանքի խոսքով հանդես եկան նաև մարզպետ Ռ. Աբրահամյանը, ով դպրոցի ներառական խմբին նվիրեց համակարգիչ, Արարատի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հ. Գասպարյանն ու Արարատ քաղաքի «Զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին աջակցող» հկ նախագահ Է.Կոռնենկոն: Միջոցառմանն առանձնակի շուք հաղորդեցին դպրոցի աշակերտներն իրենց ասմունքով, երգ ու պարով:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)