ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Պրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի «Ամրոցը» նախագիծը ֆինանսական աջակցություն է ստացել Եվրիմաժից

Մարտի 24, 2021
Մշակութային լուրեր

2021 թվականի Եվրիմաժի 162-րդ Կառավարման խորհրդի նիստում հաստատվել է համարտադրության 24 կինոնախագծի ֆինանսական աջակցություն: Հաստատված կինոնախագծերի թվում է նաև 2020 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից պետական ֆինանսական աջակցություն ստացած հայկական կողմի պրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի ներկայացրած «Ամրոցը» խաղարկային ֆիլմի նախագիծը (համատեղ արտադրությունը՝ Բելգիա, Նիդեռլանդներ, Իտալիա, Բուլղարիա, Հայաստան):

Եվրիմաժի ֆինանսական աջակցությանն արժանացած «Ամրոցը» լիամետրաժ ֆիլմի նախագծի ռեժիսորն է Ջեսսիկա Վուդվորթը (Բելգիա): «Ամրոցը» hիմնված է Դինո Բուցցատիի «Թաթարական տափաստան» վեպի վրա: Երիտասարդ զինվորը հայտնվում է հեռավոր մի ամրոցում, որտեղ մարդիկ անընդմեջ սպասում են ինչ-որ խորհրդավոր թշնամու հայտնվելուն։

Ֆիլմի նկարահանումները նախատեսվում են 2021 թվականի օգոստոսին:

«Ամրոցը» խաղարկային ֆիլմի նախագիծը Եվրիմաժի՝ եվրոպական ամենամեծ համատեղ արտադրության ֆոնդից աջակցություն ստացած հինգերորդ նախագիծն է:

Հիշեցնենք, որ 2017 թվականին Եվրիմաժից ֆինանսավորում է ստացել հայ-ռուսական «Սպիտակ» ֆիլմի նախագիծը (ռեժիսոր՝ Ալեքսանդր Կոտ), 2017 թվականին՝ ռուս-ֆրանս-հայկական «Ֆաբրիկա» նախագիծը, որի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Յուրի Բիկովն է: Հայկական կողմից այդ ծրագրին մասնակցել է «Շարմ» ընկերությունը: 2018 թվականի հունիսին Եվրիմաժից համատեղ արտադրության ֆինանսավորում է ստացել Նորա Մարտիրոսյանի «Սև այգի, կապույտ երկինք» ֆրանս-հայ-բելգիական համատեղ արտադրության ֆիլմի նախագիծը, 2019 թվականին՝ «Բարս Մեդիա» ընկերության «Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանական համատեղ արտադրության կինոնախագիծը (պրոդյուսեր՝ Վարդան Հովհաննիսյան, ռեժիսոր՝ Իննա Սահակյան)։

Հայաստանն այդ հեղինակավոր կառույցին անդամակցում է 2016 թվականի հունվարից։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)