ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԺԲՌՀ-ն հայտարարում է 2021-2022 թթ. ուսումնական տարում օտարերկրյա քաղաքացիների ընդունելություն

Մարտի 25, 2021

Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանը (ՌԴ, Մոսկվա) հայտարարում է օտարերկրյա քաղաքացիների ընդունելություն 2021-2022 թթ. ուսումնական տարում բակալավրիատում, մագիստրատուրայում, օրդինատուրայում և ասպիրանտուրայում ավելի քան 400 մասնագիտություններով ուսանելու համար:

Վճարովի հիմունքով ուսանելու համար օտարերկրյա քաղաքացիների փաստաթղթերի ընդունելությունն իրականացվելու է մինչև 2021 թվականի սեպտեմբերի 29-ը, իսկ նախապատրաստական կուրսում ուսանելու համար՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 1-ը:

Ընդունելության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հղմամբ՝ http://www.rudn.ru/admissions:

Ներկայում բաց է օտարերկրյա քաղաքացիների առցանց գրանցումը Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանի բաց օլիմպիադային մասնակցելու համար, որի վերաբերյալ տեղեկություն կարելի է ստանալ հետևյալ հղմամբ՝ http://www.rudn.ru/admissions/admission-for-foreign-citizens/olympiad:

Կից՝ բուհի պատասխանատու ստորաբաժանումների կոնտակտային տվյալները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն