ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի աշակերտական թիմի հերթական հաղթանակը

Դեկտեմբերի 5, 2016
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 26-ին Երևանում ՀՀ Վճռաբեկ Դատարանում կայացավ «Դատախաղ մրցույթի» եզրափակիչ խաղը, որը կազմակերպվել էր «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի կողմից, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի և Դատական դեպարտամենտի աջակցությամբ Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի աշակերտական թիմը, որում ներկայացված էին 10-12-րդ դասարանների 5 աշակերտներ (Էրիկ Ասլանյան, Նարե Կոստանդյան, Մերի Մարանդյան, Էդուարդա Մարկոսյան, Արեն Խարազյան), Դատախաղին այս անգամ ներկայացան որպես Դատախազական և դժվարին պայքարում հաղթեցին եզրափակիչ փուլ անցած Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի ավագ դպրոցի Փաստաբանական թիմին: Հաղթանակը թիմի անդամների և նրանց՝ խաղին պատրաստած փորձագետ Տաթևիկ Մանուկյանի տքնաջան ու հետևողական աշխատանքի արդյունքն էր: Շնորհավորում ենք մեր թիմին և նրանց մաղթում նոր վերելքներ և հաղթանակներ: Ինչպես նշեցին կազմակերպիչները` մրցույթը նպատակ ունի աշակերտների շրջանում բարձրացնել իրավագիտակցությունը, ուղղորդել նրանց մասնագիտական կողմնորոշումը, ինչպես նաև գիտակից ու բանիմաց, սեփական իրավունքների պաշտպանությանը հետամուտ ապագա իրավաբանների միջոցով հասարակության շրջանում ևս բարձրացնել նրանց իրավական պատասխանատվությունն ու տեղեկացվածությունը: Ինչպես նշեցին Դատախաղը գնահատող Վճռաբեկ դատարանի դատավորները, աշակերտներն ունեին իրավաբանության բաժնի առաջին կուրսի ուսանողների գիտելիքներ:

Խաղի ավարտին հաղթողները ստացան գերազանց մասնակցության վկայագրեր, ինչպես նաև «Բյուրոկրատ» գրախանութից իրենց նախընտրած գրքեը գնելու դրամական պարգևներ: Ինչպես նշում էին իրենք` աշակերտները, հաղթանակը խթան կլինի նաև հետագայում նոր բարձունքներ նվաճելու համար:

Շնորհավորում ենք թիմին` արժանի հաղթանակի կապակցությամբ և մաղթում նոր ձեռքբերումներ:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)