ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

GIZ-ն աջակցում է ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումներին

Մարտի 26, 2021
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում իրականացվել է դուալ ուսուցման ներդրման և կազմակերպման վերաբերյալ ուսումնասիրություն: ՄԿՈՒ ոլորտի բարեփոխման առաջարկների փաթեթն այսօր քննարկվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ուսումնարանների և քոլեջների, ինչպես նաև սոցիալական գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել GIZ ընկերությանը՝ շարունակական համագործակցության համար։ Ըստ փոխնախարարի՝ ՄԿՈՒ ոլորտը ներկա մարտահրավերներում առանցքային դեր ունի՝ մարդկային կապիտալի և տնտեսության զարգացմանը նպաստելու, համայնքային համաչափ զարգացումը խրախուսելու և փոփոխվող պահանջներին արագ արձագանքելու տեսանկյունից։ Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանն ընդգծել է ուսհաստատությունների աշխարհագրական սփռվածությունը, որը հնարավորություն է տալիս մասնագիտական կրթության կենտրոններ ձևավորել և դրանց ներուժն օգտագործել բոլոր մարզերում։

«ՄԿՈՒ ոլորտում սոցիալական գործընկերության անսպառ ներուժը հնարավորություն է տալիս գործատուներին անմիջապես ներգրավել կրթական գործընթացի բոլոր բաղադրիչներում: Մասնագիտությունների բազմազանությունը և կրթական ծրագրերի տևողության ճկունության հնարավորություններն այս ոլորտը դարձնում են առավել գրավիչ և արձագանքող տնտեսության կարիքներին»,- նշել է փոխնախարարը և ընդգծել, որ նախորդ տարիներին համակարգի զարգացումը հիմնականում ընթացել է փորձնական ծրագրերի իրականացման միջոցով, մասնավորապես՝ դուալ և աշխատանքի վրա հիմնված ուսուցման ծրագրերի, ինչպես նաև նոր մասնագիտությունների մշակման ու ներդրման ճանապարհով։ Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ քննարկումը կդառնա կարևոր քայլ՝ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների հստակեցման և ճշգրտման համար։

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն իր հերթին ընդգծել է, որ նմանատիպ հետազոտությունների հիման վրա ՄԿՈՒ ոլորտում եկել է կոնկրետ քայլեր և օրենսդրական փոփոխություններ անելու ժամանակը: Նրա խոսքով՝ ոլորտի կարևոր բաղադրիչներից մեկը կրթություն-աշխատաշուկա կապի ապահովումն է:

«Քոլեջներն ու ուսումնարաններն այսօր ունեն հսկայական ներուժ, որը չեն օգտագործում օրենսդրական բացերի պատճառով: Այս հաստատությունները պետք է հնարավորություն ունենան ծավալել ձեռնարկատիրական գործունեություն, դուալ կրթության շրջանակում ուսանողների աշխատանքը պետք է փոխհատուցվի գումարային տեսքով, և սոցգործընկերները շահագրգիռ լինեն ներգրավվել ՄԿՈՒ ոլորտում, այդ թվում՝ օրենսդրական ճանապարհով»,- նշել է Հովհաննես Հովհաննիսյանը և հավելել, որ այս ամենի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ունենալ նախնական և միջին մասնագիտական կրթության մասին նոր օրենք՝ նոր շեշտադրումներով և հնարավորություններով:

ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Արամ Բաբայանի խոսքով՝ հետազոտության նպատակն է եղել ուսումնասիրել ՄԿՈՒ ոլորտում դուալ ուսուցման ներդրման և կազմակերպման առկա վիճակը և վեր հանված արդյունքների հիման վրա հանդես գալ օրենսդրական, կառավարչական ու մեթոդական խոչընդոտների վերացմանն ուղղված համալիր բարեփոխումների առաջարկների փաթեթով:

Ուսումնասիրության արդյունքները և բարեփոխումների առաջարկները ներկայացրել է կրթության փորձագետ Մարինե Հակոբյանը: Նշվել է, որ ուսումնասիրության արդյունքները ներառվել են առաջարկների համալիր փաթեթում և ուղարկվել շահագրգիռ պետական մարմիններին, ինչպես նաև ՄԿՈՒ հաստատություններին ու սոցիալական գործընկեր կազմակերպություններին՝ դիտողությունների և առաջարկությունների համար։

Զեկուցումից հետո ծավալվել է աշխատանքային քննարկում մի շարք հարցերի շուրջ: Մասնավորապես անդրադարձ է եղել սոցիալական գործընկերության, կրթական ծրագրերի մշակման մեթոդաբանության, ֆինանսական միջոցների ներգրավման, ՄԿՈՒ ոլորտում մարդկային կապիտալի զարգացման, ինչպես նաև ուսումնարանների և քոլեջների ռազմավարական զարգացման ու կառավարման խորհուրդների աշխատանքների բարելավման հարցերին: Քննարկման ընթացքում վեր հանված խնդիրները, ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները կօգնեն ՄԿՈՒ ոլորտի հետագա բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակմանը։

Նշենք, որ ԿԳՄՍ նախարարության և ԳՄՀԸ-ի համագործակցության շրջանակում Հայաստանի ՄԿՈՒ հաստատություններում 2017 թ.-ից ի վեր փորձարկվում է գերմանական դուալ համակարգը, որի առանցքն աշխատանքի վրա հիմնված գործընթացի հայեցակարգն է: Ներկայում 11 հաստատություններում իրականացվում են դուալ կրթության 13 երկարաժամկետ և 3 կարճաժամկետ դասընթացներ։ Ընդհանուր առմամբ 700 ուսանող է ընդգրկված այդ ծրագրերում։ Փորձնական կարգով մշակվել և ներդրվել են կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժման և շահագործման, արևային էներգիայի համակարգերի սպասարկման, ռոբոտաշինության, գյուղացիական տնտեսության կազմակերպման և այլ առաջնահերթ մասնագիտություններ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)